Արամ Ա կաթողիկոսը Լիբանանում Կիպրոսի դեսպանի ուշադրությունն է հրավիրել կղզու թուրքական մասում գտնվող Ս© Մակարա վանքի վիճակին

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Լիբանանում Կիպրոսի դեսպանի հետ ունեցած հանդիպմանը վերջինիս ուշադրությունն է հրավիրել կղզու թուրքական մասում գտնվող Ս© Մակարա վանքի վիճակին։ Ինչպես «ԱՐՄԵՆՊՐԵՍե-ին տեղեկացրին Անթիլիասից, կաթողիկոսը նշել է, որ թուրքական իշխանությունն այն փորձում է վերածել ճաշարանի, եւ ինքն այս կապակցությամբ բազմիցս դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին: Վեհափառ Հայրապետը եւ դեսպանն անդրադարձել են նաեւ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը` այս հարցի կապակցությամբ հայտնելով իրենց հստակ վերապահումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Կիպրոսի հայ համայնքին, համայնք- պետություն փոխհարաբերություններին վերաբերող հարցեր: Դեսպանը խորը գնահատանքով է արտահայտվել Կիպրոսի հայության մասին` հայ համայնքը համարելով Կիպրոսի Հանրապետության ամենակենսական տարրերից մեկը։ Նա նաեւ շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին՝ կիպրական հարցի նկատմամբ միջեկեղեցական շրջանակներում կատարած աշխատանքների համար։

Հայերեն

Սեուտայում լարվածությունը մեծացել է. երկու երիտասարդ միգրանտ վիրավորվել է, լողափը վարակված է բակտերիաներով

Անահիտ Մանասյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ՄԱԳԱՏԷ-ն տեղեկություն է ստացել ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա մի շարք հարձակումների մասին

Անահիտ Մանասյանն այցելել է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջը

Այսօրվա Հայաստանը մեր քրիստոնեական էության արտահայտությունն է. վարչապետը մասնակցեց «Աղոթքի նախաճաշ 2026» ֆորումի առավոտյան միջոցառմանը

Հոկտեմբերի 5-6-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի յոթ գյուղի ջրամատակարարումը

Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի գործընկերների հետ

Քրեական և համայնքային ոստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդուն

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Մեկնարկել է «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը