խելամիտ բարենորոգման կարիք ունիե
ՄԻՆՍԿ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր
Լուկաշենկոն ողջույն է հղել ԱՊՀ-ի հետագա զարգացման հարցերի շուրջ անցկացվող
միջազգային գիտագործնական խորհրդաժողովի մասնակիցներին, որը նվիրված է ԱՊՀ-ի
15-ամյակին: Այդ մասին ԲԵԼՏԱ-ին հայտնել են Բելառուսի ղեկավարի մամուլի
ծառայությունում:
Ողջույնի խոսքում, մասնավորապես, ասված է. «Այս տարիներին ավարտվեց անկախ
պետությունների համախմբման կարեւոր փուլը, ինչը թույլ տվեց զգալիորեն մեղմել
Խորհրդային Միության փլուզման բացասական հետեւանքները: Այդ գործընթացում
առաջատար դեր խաղաց Անկախ Պետությունների Համագործակցությունըե:
Այսօր Համագործակցության գլխավոր ներուժը երկրների միջեւ բոլոր
մակարդակներով բազմակողմ երկխոսությունն է: Պարբերաբար հանդիպումներ են
անցկացնում պետությունների, կառավարությունների ղեկավարները: Արդյունավետորեն
զարգանում է փոխգործակցությունը ճյուղային խորհուրդների եւ ԱՊՀ-ի այլ
մարմինների շրջանակներում:
«Թող որ արռաջադրված նպատակներից ոչ բոլորն են իրականացվել, դա բնավ էլ
չի նշանակում, որ Համագործակցությունն սպառել է իրեն եւ արմատական
վերակառուցման կարիք ունի: Բացրենորոգում հարկավոր է, բայց կառուցողական ու
խելամիտ: Բացառիկ կարեւոր է ԱՊՀ-ն պահպանել որպես տնտեսական, քաղաքական ու
սոցիալ-մշակութային կյանքի կարեւորագույն հարցերի նկատմամբ մասնակից երկրների
ընդհանուր մոտեցումների քննարկման ու մշակման ýորումե,-ասված է Բելառուսի
նախագահի ողջույնի խոսքում: