Ալեքսանդր Լուկաշենկո. «ԱՊՀ-ից հրաժարվելը բացարձակապես անթույլատրելի էե

2 րոպեի ընթերցում

ՄԻՆՍԿ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Համագործակցության մասնակից պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների պատվիրակությունների ղեկավարների հետ այսօր Մինսկում կայացած հանդիպմանը հայտարարել է, որ «ԱՊՀ-ից հրաժարվելը բացարձակապես անթույլատրելի էե: Ըստ ԲԵԼՏԱ-ի հաղորդման, պետության ղեկավարն ընդգծել է, որ ԱՊՀ-ի շրջանակներում անհրաժեշտ է փոխզիջումների մշտական որոնում: «Այստեղ հիմնական չափանիշը մեր երկրների էկոնոմիկաների ու քաղաքացիների օբյեկտիվ պահանջմունքներն են: Մենք նախեւառաջ դրանով պետք է ղեկավարվենք ինչպես ԱՊՀ-ն բարենորոգելիս, այնպես էլ ամենօրյա ինտեգրացիոն աշխատանքումե,-ասել է Լուկաշենկոն: Ըստ նրա, կազմակերպության 15-ամյակի տարում կարելի է արձանագրել, որ ԱՊՀ- ից ավելի վաղ դրսեւորված չափազանց մեծ ակնկալիքներն անցյալում են մնացել: «Այո, առանձին ուղղություններում ԱՊՀ-ն հետ է մնում հետխորհրդային տարածքի մյուս միավորումներից, սակայն միավորում է մասնակիցների ամենալայն շրջանակ, որոնց համար միշտ չէ, որ դյուրին է գտնել աշխատանքի ընդհանուր ալգոռիթմե,-նշել է Բելառուսի ղեկավարը: Նա համոզված է, որ պետք է էապես բարձրացվի ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովի դերը: «Հատուկ նշանակություն ունի նաեւ Համագործակցության շրջանակներում փոխգործակցության տեղեկատվական լուսաբանման ընդլայնումը, ինչը կնպաստի ինտեգրացիոն գործընթացներին եւ կազմակերպության միջազգային հեղինակության ու ազդեցության մեծացմանըե,-ընդգծել է նախագահ Լուկաշենկոն:

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները