Ալեքսանդր Լուկաշենկո. «ԱՊՀ-ի գործունեությունը չի համապատասխանում նրա հնարավորություններինե

2 րոպեի ընթերցում

ՄԻՆՍԿ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ-ի գործունեությունը չի համապատասխանում նրա հնարավորություններին: Այդ մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հետ կայացած հանդիպմանը: Նա ընդգծել է, որ այսօր համաշխարհային առեւտրում ԱՊՀ-ի բաժինը միայն 2 տոկոս է այն դեպքում, երբ Խորհրդային Միությանը բաժին էր ընկնում ավելի քան 20 տոկոսը: Համաշխարհային համախառն արդյունքում Համագործակցության երկրների տեսակարար կշիռն էլ ավելի փոքր է՝ ընդամենը 1,5 տոկոս, իսկ ներգրավվող ներդրումների ծավալով՝ միայն 0,5 տոկոս: Լուկաշենկոյի կարծիքով, նման արդյունքը պայմանավորված է տնտեսական կապերի եւ մեր երկրների միջեւ արդյունավետ փոխգործակցության խախտմամբ: Այդուհանդերձ Բելառուսի նախագահը նշել է, որ Համագործակցության շնորհիվ հաջողվեց կանխել տնտեսավարող համալիրների միջպետական կապերի լիակատար խզումը: Ըստ Լուկաշենկոյի, դա թույլ տվեց ոչ միայն կանգնեցնել բացասական ճգնաժամային գործընթացները, այլեւ հասնել Համագործակցության մասնակից երկրների սոցիալ- տնտեսական որոշակի վերելքի: Դրական դեր է խաղում նաեւ կազմակերպված հանցագործության, ահաբեկչության եւ տնտեսական հանցագործությունների դեմ համատեղ պայքարը: Բելառուսի ղեկավարը համոզված է, որ ԱՊՀ-ի շրջանակներում կնքված բազմակողմ եւ երկկողմ համաձայնագրերը նպաստեցին ԱՊՀ-ի տարողունակ ներքին շուկայի վերականգնմանը: Նա հայտարարել է, որ Բելառուսը կտրականապես դեմ է ԱՊՀ-ի փլուզմանը: «Մենք կտրականապես դեմ ենք ԱՊՀ-ի փլուզմանը: Այսօր անհրաժեշտություն չկա բարեփոխումների պատրվակով նեղացնել կամ քանդել ԱՊՀ-ն, ԱՊՀ-ն ոչ ոքի չի խանգարումե,-ասել է Լուկաշենկոն: Նրա կարծիքով, ԱՊՀ-ի շրջանակներում կարող են արդյունավետորեն համագործակցել մասնակից պետությունների ճյուղային կառույցները, ներառյալ անվտանգության կառույցները: «ԱՊՀ-ն լավ հիմք է: Ինչու խփենք ինքներս մեզ եւ քանդենք այն, ինչը մենք ինքներս ենք ստեղծելե,-ընդգծել է Բելառուսի նախագահը:

Հայերեն

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը Սեուտայում միգրանտ անչափահասների թիվը կրճատել է՝ հասցնելով մոտ 1500-ի

Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ

Խցանումները դանդաղեցնում են Ուկրաինայից նավերով հացահատիկի արտահանումը

Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը

Meta-ն 17 միլիարդ դոլար կվճարի երեխաների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ում կնքված պատմական համաձայնագրի շրջանակում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան