Արամ Ա. «Քրիստոնյա-իսլամ համակեցությունն ամբողջ աշխարհի մտահոգությունը պետք է դառնաե

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քրիստոնյա-իսլամ համակեցությունն ամբողջ աշխարհի մտահոգությունը պետք է դառնա։ Որեւէ խախտում կարող է մարդկությանը դեպի նոր դժվարություններ տանել: Պարտավոր ենք միասին ապրել որպես տարբեր կրոնների, ազգերի, մշակույթների ու գույների պատկանող մարդիկ եւ համայնքներ։ Միասին ապրել նշանակում է հարգել, հասկանալ միմյանցե,- ասել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը` Բրազիլիայի Պորտո Ալեգրե քաղաքում երեկ հրավիրված ասուլիսին: Կաթողիկոսի խոսքով` «իրավունք չունենք ուրիշներին պարտադրել մեր հավատքը, մեր արժեքները կամ մեր ավանդույթները որպես բացարձակ ճշմարտությունե։ «Պետք է կառչած մնանք ազատության սկզբունքին, սակայն ազատությունը պետք է կիրարկենք փոխադարձ պատասխանատվությամբ։ Համակեցության մղիչ ուժը փոխադարձ վստահությունը պետք է դառնաե։ Կաթողիկոսը նաեւ շեշտել է ներկա աշխարհում միջկրոնական երկխոսության առաջնահերթությունը: Հիշեցնենք, որ Արամ Ա կաթողիկոսը նախագահում է Բրազիլիայի Պորտո Ալեգրե քաղաքում աշխատանքներն սկսած Եկեղեցիների համաշխարհային խորհրդի /ԵՀԽ/ 9-րդ համաժողովը, որին մասնակցում են ԵՀԽ 348 անդամ եկեղեցիներից 691 պատգամավորներ, 510 միջեկեղեցական շարժման մասնագետներ եւ խորհրդատուներ, 2300 օտար կրոնների ներկայացուցիչներ, մասնավոր հրավիրյալներ եւ այլք:

Հայերեն

Սեուտայում լարվածությունը մեծացել է. երկու երիտասարդ միգրանտ վիրավորվել է, լողափը վարակված է բակտերիաներով

Անահիտ Մանասյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ՄԱԳԱՏԷ-ն տեղեկություն է ստացել ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա մի շարք հարձակումների մասին

Անահիտ Մանասյանն այցելել է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջը

Այսօրվա Հայաստանը մեր քրիստոնեական էության արտահայտությունն է. վարչապետը մասնակցեց «Աղոթքի նախաճաշ 2026» ֆորումի առավոտյան միջոցառմանը

Հոկտեմբերի 5-6-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի յոթ գյուղի ջրամատակարարումը

Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի գործընկերների հետ

Քրեական և համայնքային ոստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդուն

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Մեկնարկել է «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը