Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի միջինարեւելյան գրասենյակի տնօրենին

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն©Ս©Օ©Տ©Տ© Արամ Ա կաթողիկոսին է այցելել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) միջինարեւելյան գրասենյակի տնօրեն Միշել Նըսեյին` Վեհափառ Հայրապետի հետ մի շարք միջինարեւելյան հարցերի շուրջ խորհրդակցելու: Ինչպես տեղեկացանք Անթիլիասից, առաջին հերթին խորհրդակցության նյութ են դարձել Երուսաղեմի եկեղեցիների եւ ԵՀԽ-ի գործակցության հետ կապված մի շարք հարցեր« հատկապես տեղի հույն պատրիարքությանն առնչվող խնդիրներ։ Քննարկված հարցերն ընդգրկել են նաեւ Միջին Արեւելքի եկեղեցիների խորհրդի գործունեությունը« ինչպես նաեւ առաջիկա շաբաթներին Բեյրութում եւ Դամասկոսում գումարվելիք միջեկեղեցական երկու ժողովների օրակարգերը։ Առաջին ժողովի օրակարգում պիտի լինի ԵՀԽ-ի 2006 թվականին Բրազիլիայում գումարվելիք 9-րդ համաժողովին Միջին Արեւելքից մասնակիցների նախապատրաստության հարցը։ Երկրորդն ընդգրկելու է միջեկեղեցական կազմակերպությունների ու եկեղեցիների միջեւ գործակցության հնարավորությունները։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ներկայացուցիչները մասնակցելու են այս ժողովներին:

Հայերեն

Սեուտայում լարվածությունը մեծացել է. երկու երիտասարդ միգրանտ վիրավորվել է, լողափը վարակված է բակտերիաներով

Անահիտ Մանասյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ՄԱԳԱՏԷ-ն տեղեկություն է ստացել ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա մի շարք հարձակումների մասին

Անահիտ Մանասյանն այցելել է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջը

Այսօրվա Հայաստանը մեր քրիստոնեական էության արտահայտությունն է. վարչապետը մասնակցեց «Աղոթքի նախաճաշ 2026» ֆորումի առավոտյան միջոցառմանը

Հոկտեմբերի 5-6-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի յոթ գյուղի ջրամատակարարումը

Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի գործընկերների հետ

Քրեական և համայնքային ոստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդուն

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Մեկնարկել է «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը