Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի հետ առեւտրատնտեսական կապերի աշխուժացում է արձանագրել

3 րոպեի ընթերցում

ՄԻՆՍԿ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի հետ առեւտրատնտեսական կապերի աշխուժացում է արձանագրել: «Թեեւ մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալն այնքան էլ մեծ չէ, բայց այն շարունակ մեծանում էե,-ասել է Լուկաշենկոն Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ այսօր կայացած հանդիպմանը: Բելառուսի նախագահը գոհունակություն է հայտնել այն փաստի առթիվ, որ կողմերը գտել են այն ուղիները, որոնցով ոչ դյուրին պայմաններում փոխադարձ առեւտուր է իրականացվում: Ալեքսանդր Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ Բելառուս Հայաստանի կառավարական պատվիրակության այցը, որը կտեւի մինչեւ մայիսի 4-ը, հաջող կլինի: «Համենայն դեպս, ես եւ մյուս պաշտոնական անձինք ամեն ինչ կանենք, որպեսզի բավարարենք բոլոր խնդրանքները, ցանկությունները եւ կատարենք այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք կբերվեն Ձեր այցի արդյունքումե,- հավաստիացրել է Բելառուսի ղեկավարը: Իր հերթին Անդրանիկ Մարգարյանը նույնպես դրականորեն է գնահատել Բելառուսի եւ Հայաստանի առեւտրատնտեսական համագործակցության դինամիկան եւ վստահություն է հայտնել, որ երկկողմ կապերը այսուհետեւ էլ կամրապնդվեն: Միեւնույն ժամանակ, ինչպես նշել է Հայաստանի վարչապետը, առկա են չօգտագործված հնարավորություններ, եւ կողմերը մեծ աշխատանք ունեն կատարելու: Այս տարի Երեւանում կայանալու է առեւտրատնտեսական համագործակցության հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ սահմանվելու են երկու պետությունների փոխգործակցության աշխուժացման ուղիները, ասել է Անդրանիկ Մարգարյանը: Հայաստանի վարչապետը նշել է, որ հինգ տարի առաջ կայացած իր վերջին այցի ժամանակից ի վեր «Բելառուսում դրական շատ փոփոխություններ են կատարվել, եւ մեր պետությունների հարաբերություններում՝ նույնպեսե: Նշենք, որ անցյալ տարի Հայաստանի եւ Բելառուսի միջեւ երկկողմ առեւտրի ծավալն աճել է 12,4 տոկոսով եւ կազմել 10,8 ԱՄՆ-ի դոլար: Ապրանքաշրջանառությունն առավել բարձր տեմպերով է աճում ընթացիկ տարում: 2005-ի առաջին երկու ամսվա արդյունքներով, այդ ցուցանիշը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել է 2,5 անգամ: Բելառուսը Հայաստան է մատակարարում բեռնատար ավտոմեքենաներ, անվադողեր, ճանապարհային տեխնիկա, քիմիական, փայտամշակման արդյունաբերության արտադրանք, դեղորայք, իսկ ներմուծում է առավելապես թունդ սպիրտային խմիչքներ:

Հայերեն

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը Սեուտայում միգրանտ անչափահասների թիվը կրճատել է՝ հասցնելով մոտ 1500-ի

Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ

Խցանումները դանդաղեցնում են Ուկրաինայից նավերով հացահատիկի արտահանումը

Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը

Meta-ն 17 միլիարդ դոլար կվճարի երեխաների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ում կնքված պատմական համաձայնագրի շրջանակում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան