Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց Մկրտիչ Խրիմյան կաթողիկոսի շիրմին այցի եկած վան-վասպուրականցիների ուխտավորներին

3 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Վանիկ Սանթրյան): Մայր աթոռի Վեհարանում Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր ընդունեց Մկրտիչ Ա Վանեցի (Խրիմյան Հայրիկ-Խրիմյան Մկրտիչ- 1820-1907 թ.թ.) կաթողիկոսի ծննդյան 185-ամյակի առթիվ նրա գերեզմանին՝ սբ. Էջմիածին, ուխտի եկած վան- վասպուրականցիների խմբին: Ուխտավորների անունից Վեհափառ Հայրապետին դիմեց իր կյանքի 96-րդ գարունն ապրող Մեծ եղեռնի վերապրող, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ճարտարապետության դոկտոր, պրոýեսոր Վարազդատ Հարությունյանը: Նա մասնավորապես նշեց, որ ներկա դժվարին ժամանակներում Խրիմյան Հայրիկի փառապանծ հայրենասիրական օրինակը լուսավոր ուղի Է նշում բոլոր նրանց, ովքեր գիտեն հայրենիքի ու նրա հողի սուրբ պատիվը: Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը իր բարեմաղթությունը եւ քաջալերանքը բերեց Հայ եկեղացու եւ ազգային-ազատագրական պայքարի նշանավոր գործչի շիրմին նրա հայերանկիցների ու նրանց ժառանգների ամենամյա ուխտագնացությանը, ազգային հերոս, որի անունը լուսավորյալ աստղ Է եղել հետագա բոլոր սերունդների համար: «Խրիմյան Հայրիկը մեծ գործ Է կատարել իր ժողովրդին մայր հողի վրա պահելու համար: Եվ այսօր մեր ժողովրդի շատ զավակների համար, որոնք թողնում են երկիրը եւ մեկնում օտարության, պատգամ պիտի լինի մեծ հոգեւորականի, մարտիկի եւ մտավորականի օրինակըե, շեշտեց Վեհափառ Հայրապետը: Վան-վասպուրականցիները Մայր տաճարի մուտքի առջեւ ծաղկակողով եւ ծաղկեփնջեր դրեցին Խրիմյան Հայրիկի շիրմաքարին, որի շուրջը հավաքվածներին դիմեցին նույն Վարազդատ Հարությունյանը եւ Խրիմյան Հայրիկին նվիրված մենագրության հեղինակ, պատմական գիտությունների դոկտոր, պրոýեսոր Էմմա Կոստանդյանը: Եկեղեցու հոգեւոր հայրերի մասնակցությամբ շիրմաքարի մոտ կատարվեց հոգեհանգստյան պաշտոն: Մկրտիչ Խրիմյանը ծնվել Է Վանում, որտեղ եւ նախնական կրթություն Է ստացել: Եղել Է ուսուցիչ, հիմնադրել «Արծիվ Վասպուրականիե, «Արծիվ Տարոնոե պարբերականները, երկու վարժարան, փորձելով թեթեւացնել թուրք եւ քուրդ հարստահարողներից ճնշվող հայ գյուղացու վիճակը, վայելել Է ժողովրդի համակրանքը, որի համար Էլ մեծարվել Է «Հայրիկե անունով: Ձեռնադրվելով վարդապետ, նա հասել Է Կ. Պոլսի Հայոց պատրիարքի բարձր աստիճանին, սակայն իր հայանպաստ գործունեության համար հարուցել Է թուրքական կառավարության եւ մեծահարուստ հայերի դժգոհությունը եւ հրաժարվել պաշտոնից: Տեսնելով, որ Եվրոպան հայ ժողովրդին ոչ մի օգնություն չի ցույց տալիս, կերակրում Է միայն խոստումներով, Մկրտիչ Խրիմյանը հանդես Է եկել ազգային- ազատագրական պայքարի կոչով: Ընտրվելով Ամենայն Հայոց կաթողիկոս, չի դադարեցրել իր գործունեությունը:

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ