Արամ Ա. «Իմ ակնկալիքն է, որ արաբական ու իսլամական աշխարհը ո՛չ միայն ճանաչի Հայոց ցեղասպանությունը« այլեւ ճնշում գործադրի Թուրքիայի վրա` իր նախահայրերի գործած ոճիրը ճանաչելո

2 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ եւ թուրք ժողովուրդների, Հայաստանի ու Թուրքիայի հարաբերություններն ինչպե՞ս կարող են բնական լինել։ Անբնական է մեր հարաբերությունը եւ այս վիճակի պատճառը Թուրքիայի մոտ էե,- ասել է Ն©Ս©Օ©Տ©Տ© Արամ Ա© կաթողիկոսը` Քուվեյթ կատարած այցի ընթացքում պատասխանելով լրագրողների` հայ-թուրքական հարաբերությունների մասին հարցին: «Պատմական հստակ իրողություն է, որ 1915-ին« օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի ստեղծած անորոշ մթնոլորտից, Օսմանյան կայսրությունը ծրագրեց ու գործադրեց Ցեղասպանություն` հայ ժողովրդի նկատմամբ: Մեկուկես միլիոն հայեր, իմ նախահայրերս« զոհ գնացին Ցեղասպանությանը։ Ներկա Թուրքիան չի կարող ուրանալ իր նախահայրերի գործած ոճիրը, միջազգային հանրությունը եւս չի կարող անտեսել այն։ Պատմական փաստերը, իրավական սկզբունքներն ու միջազգային օրենքները Թուրքիային եւ միջազգային ընտանիքին ստիպում են պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունըե,-ասել է կաթողիկոսը։ Նա նշել է, որ Հայոց ցեղասպանությանը կրոնական տեսանկյունից չպետք է մոտենալ. «Սա քաղաքական ու մարդկային իրավունքների հարց է։ Այն Թուրքիայի պանթուրանական, ցեղապաշտական ու կայսերապաշտական ծրագրի մաս է կազմում։ Եւ ճիշտ դրա համար, երբ Թուրքիան ջարդում էր հայերին« արաբական ու իսլամական աշխարհը օգտակար եղավ հայությանը` ընդունելով ջարդից ազատված մեր ժողովրդի զավակներին։ Արաբական ու իսլամական աշխարհում հայ գաղութների ներկայությունը դրա պերճախոս վկայությունն է։ Անկախ Թուրքիայի հետ արաբական ու իսլամական երկիրների ունեցած քաղաքական, տնտեսական, ռազմավարական ու մարտավարական շահերի ու կապերի, իմ սպասումն է« որ արաբական ու իսլամական աշխարհը ո՛չ միայն ճանաչի Հայոց ցեղասպանությունը« այլ նաեւ ճնշում գործադրի Թուրքիայի վրա` մարդկության դեմ իր նախահայրերի գործած ոճիրը ճանաչելուե,-ասել է Արամ Ա կաթողիկոսը:

Հայերեն

Սահմանադրությունը պետք է լինի ժողովրդի՝ պետության եւ իշխանության տերը լինելու արտահայտությունը. Փաշինյանն ուղերձ է հղել

Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում

Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ

Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին

Հուլիսի 6-ի միջոցառումների անոնս

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ

Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով. Երևանի քաղաքապետի խոսնակ

Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազ