Ըստ Ալեքսանդր Լուկաշենկոյի, օբյեկտիվ հանգամանքները կստիպեն զարգացնել ԱՊՀ-ն

2 րոպեի ընթերցում

ՄԻՆՍԿ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այն կարծիքին է, որ օբյեկտիվ հանգամանքները կստիպեն զարգացնել ԱՊՀ-ն, չնայած այն բանին, որ «այսօր ԱՊՀ-ում հիմնախնդիրներն ավելի շատ են, քան լուծված հարցերըե: «ԱՊՀ-ն հսկայական շուկա է, այնտեղ ապրում է գրեթե 300 մլն մարդ: Տարածքով, էներգառեսուրսներով, կապիտալով դա պարզապես մոլորակի հսկայական կտոր է, որը լավ իմաստով կարող է մրցակցել աշխարհի ցանկացած պետության, Եվրոպայի, ԱՄՆ-ի ու Չինաստանի հետե,-հայտարարել է նա այսօր չինացի լրագրողներին տված հարցազրույցում: Ըստ Լուկաշենկոյի, չափազանց կարեւոր է, որ «ԱՊՀ-ի շրջանակներում հանդիպում են նախագահները, կառավարությունների ղեկավարները ու քննարկում խնդրահարույց հարցերըե: «Բելառուսն այդ առումով շատ դինամիկ է համարում Համագործակցության Շանհայի կազմակերպությունըե,-ասել է նա: Նշելով, որ ՀՇԿ-ի վերջին քայլերը «աշխարհի շատ ժողովուրդների թույլ են տալիս ակնկալել, որ կարող է ծագել ուժի մեկ այլ կենտրոն, եւ աշխարհը կդադարի միաբեւեռ լինելուցե: Բելառուսի նախագահը գտնում է, որ «ամերիկացիները երբեք չեն համաձայնվի, որ մենք եղբայրական դաշնակցային հարաբերություններ ունենանք ԱՊՀ-ի շրջանակներում, քանի որ այս աշխարհի հզորները ԱՊՀ-ի տարանջատվածություն են ցանկանումե: «Մինչդեռ սկզբնապես ԱՊՀ-ն ենթադրում էր ոչ միայն միասնական քաղաքականության անցկացում, այլեւ անցում միասնական արժույթի, բայց մի շարք պատճառներով պետությունների ճանապարհները բաժանվեցինե,-նշել է Լուկաշենկոն:

Հայերեն

ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում