Ըստ Արամ Ա. Կաթողիկոսի, քրիստոնյա-իսլամ գոյակցությունը Միջին Արեւելքի պատմության հիմքն է

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 1-ին Բաղդադի եւ Մոսուլի քրիստոնեական, այդ թվում նաեւ հայկական եկեղեցիների դեմ տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների ու ռմբարհարության կապացությամբ իր մտահոգությունն է հայտնել նաեւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսը: Ինչպես հայտնում են Անթիլիասից, կաթողիկոսը վստահություն է հայտնել, որ Իրաքի պետությունը եւ Միջին Արեւելքի բոլոր պետություններն անհրաժեշտ բոլոր քայլերը պետք է ձեռնարկեն նման դատապարտելի արարքները կանխելու համար: Մրիջին Արեւելքի քրիստոնյա ու մահմեդական ժողովուրդը, որպես լիիրավ քաղաքացիներ՝ հավասար իրավունքներով ու պարտավորություններով, պետք է շարունակեն ապրել միասին` ամբողջական մասնակցություն ցուցաբերելով Միջին Արեւելքում արդարության վրա հիմնված խաղաղության հաստատմանը: «Դարերով միասին ապրած եւ նպատակների համար պայքարած ու նահատակված ժողովուրդների զավակները չեն կարող նման արարքներ գործել: Քրիստոնյա-իսլամ գոյակցությունը նաեւ Իրաքի անցյալի ու ներկայի անբաժան մասն է: Պատմության ընթացքում քաղաքական վայրիվերումների միջով անցած Միջին Արեւելքը միշտ պահել է իր յուրահատուկ նկարագիրը` որպես կրոների, մշակույթների եւ քաղաքակրթությունների երկխոսության միջավայրե,- ասել է Արամ Ա. կաթողիկոսը:

Հայերեն

Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին հոկտեմբերի 4-ին կկատարվեն պայթեցման աշխատանքներ

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին

Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը

Ֆուտբոլիստ Արտյոմ Բանդիկյանը կբացակայի մոտ 3 շաբաթ

Ռեակտիվ շարժիչով ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպր գետի վրայով անցնող կամրջին․ երթևեկությունը կաթվածահար է

Սեուտայում լարվածությունը մեծացել է. երկու երիտասարդ միգրանտ վիրավորվել է, լողափը վարակված է բակտերիաներով

Անահիտ Մանասյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ՄԱԳԱՏԷ-ն տեղեկություն է ստացել ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա մի շարք հարձակումների մասին

Անահիտ Մանասյանն այցելել է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջը