Արամ Ա կաթողիկոսը պաշտոնապես բացեց

1 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայի եկեղեցիների խորհրդի հիմնադրման 80-ամյակի առթիվ կազմակերպված համագումարը ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Ա կաթողիկոսը օգոստոսի 23-ին պաշտոնապես բացել Է Հարավային Կորեայի եկեղեցիների խորհրդի հիմնադրման 80- ամյակի կապակցությամբ կազմակերպված համագումարը, որին իրենց մասնակցությունն էին բերել աստվածաբաններ, պետական գործիչներ, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործադիր վարչության անդամներ, նաեւ Չինաստանի եկեղեցիները ներկայացնող պատվիրակությունը: Ինչպես հայտնեցին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո դիվանից, Արամ կաթողիկոսը, ողջունելով ներկաներին, ներկայացրել է էկումենիկ շարժման բնույթը եւ նպատակը: Նա միաժամանակ նկատել է, որ այն պետք է համադրել ժամանակին ու ներկա մարտահրավերներին: Նույն օրը գործադիր վարչության անդամները հանդիպել են Հյուսիսային եւ Հարավային Կորեաների երկխոսության պատասխանատու նախարարի հետ: Հանդիպման ընթացքում Արամ կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել երկու Կորեաների վերամիավորման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Հայերեն

Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին հոկտեմբերի 4-ին կկատարվեն պայթեցման աշխատանքներ

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին

Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը

Ֆուտբոլիստ Արտյոմ Բանդիկյանը կբացակայի մոտ 3 շաբաթ

Ռեակտիվ շարժիչով ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպր գետի վրայով անցնող կամրջին․ երթևեկությունը կաթվածահար է

Սեուտայում լարվածությունը մեծացել է. երկու երիտասարդ միգրանտ վիրավորվել է, լողափը վարակված է բակտերիաներով

Անահիտ Մանասյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ՄԱԳԱՏԷ-ն տեղեկություն է ստացել ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա մի շարք հարձակումների մասին

Անահիտ Մանասյանն այցելել է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջը