3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը անդրադարձել Է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ դեկտեմբերի 5-ին Պոլսում հայությանը նվիրված առաջին թանգարանի բացմանն արած այն հայտարարություններին, թե «թանգարանը պետք է հերքի հայերի դեմ իբր թե գործված ցեղասպանության մասին ամբաստանություններըե եւ թե «որպես այս երկրի վարչապետ, պարտավորությունս եմ համարում պաշտպանել այդ քաղաքացիների իրավունքներըե: «Պրն Էրդողան, ճշմարտությունները խեղաթյուրելու եւ ենթադրությունների ու ապատեղեկատվության մասին խոսելուց առաջ պետք է գայիք այստեղ՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Կիլիկիաե թանգարան՝ դիտելու աշխարհին ցուցադրված թուրքական բարբարոսությունները եւ Ցեղասպանությունը՝ հայ ժողովրդի հոգեւոր գանձերի, մշակութային արժեքների ճանապարհով այնպես ցայտուն արտահայտվածե,- խորհուրդ Է տալիս կաթողիկոսը: «Պետք է դիտեիք Ադանայից, Զեյթունից, Հաճընից, Սիսից եւ Կիլիկիայի ու Արեւմտյան Հայաստանի այլ քաղաքներից Դեր-Զորի ճանապարհով Անթիլիաս հասած մեր ժողովրդի զավակների նման ջարդված ու աքսորական մեր ձեռագրերը, եկեղեցական սպասքը, հոգեմտավոր այլ հարստություններ, իսկ հետո միայն հարցնեիք՝ մի՞թե սրանք ենթադրություններ են, ճշմարտությունների խեղաթյուրո՞ւմ են, թե՞ թուրքական բարբարոսություններից փրկված ժողովրդի ոգեղեն արժեքներ: Ու վերստին հարցնելու էիք, թե ինչո՞ւ դրանք այսօր այստեղ են՝ Անթիլիասում: Սա պատահակա՞ն երեւույթ է... Պատմությունը ենթադրությունների եւ խեղաթյուրումների վրա չի կերտվում, այլ հստակ իրողությունների եւ չոր տվյալների: Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է: Որքան էլ Դուք եւ ուրիշները այն համարեք խեղաթյուրում, ենթադրություն կամ ապատեղեկատվություն: Պրն Էրդողան, դուք «պարտականություն եք համարում պաշտպանել Թուրքիայի հայ քաղաքացիների իրավունքներըե: Արդյոք որպես վարչապետ չպե՞տք է պարտականություն համարեք ձեր նախահայրերի կողմից հայ ժողովրդի դեմ պետականորեն ծրագրված եւ գործադրված Ցեղասպանության հանցանքի ընդունումը: Պատմությունը չի կարելի ուրանալ: Գալիք տարի Հայոց ցեղասպանության 90-ամյակն է: Մեր ժողովրդի զավակները աշխարհի բոլոր կողմերում միասնական կեցվածքով դարձյալ ու միշտ պիտի պահանջեն Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը Թուրքիայի կողմից եւ իրենց ազգի բռնադատված իրավունքներըե,- նշել է Վեհափառ հայրապետը: