Կանադահայոց թեմական խորհուրդը հիասթափություն է հայտնել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի կողմից Խաժակ արք. Հակոբյանին «առաջնորդիե տիտղոս շնորհելու առիթով
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադահայոց առաջնորդության թեմական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ` հիասթափություն հայտնելով այն առնչությամբ, որ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն «առաջնորդիե տիտղոս է շնորհել Խաժակ արք. Հակոբյանին, «ինչը վավերացումն է անցյալում տեղ գտած բաժանման եւ պառակտմանե։ «Ցավ ենք հայտնում, որ այս քայլն ավելի է խորացնելու պարտադրված պառակտումը մեր գաղութում, որի համար եւ խստորեն դատապարտում ենք մինչ այժմ գաղութի բաժանման ուղղությամբ ձեռնարկված բոլոր քայլերը, ներառյալ` այսպես կոչված «Թեմիե հռչակումը 2001 թվականինե, -ասված է հայտարարության մեջ։ Թեմական խորհուրդը նշում է, որ դեռեւս 1898թ.-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ Խրիմյան Հայրիկի հայրապետական կոնդակով հաստատվել է Հյուսիսային Ամերիկայի Հայաստանյայց Առաքելական եկեղեցու թեմը, ներառյալ` Կանադահայոց թեմը` Էջմիածնի գերագույն իշխանությանը ենթակա։ Կանադայում առաջին Հայ Առաքելական եկեղեցին պաշտոնապես հաստատվել է 1930-ին, իսկ 1984-ին, ընդառաջելով Կանադահայոց եկեղեցիների խնդրանքին, Ամենայն Հայոց Վազգեն Ա կաթողիկոսի հայրապետական կոնդակով հռչակվել է Կանադահայոց առաջնորդության ստեղծումը: «Այս բոլորը կատարվել են օրինական եւ մեր եկեղեցու կանոնների եւ ավանդությունների հիման վրա։ Ուստի Ամենայն Հայոց կաթողիկոսության Հյուսիսային Ամերիկայի Արեւելյան եւ Արեւմտյան, ինչպես նաեւ Կանադայի Հայոց թեմերի իրավասությունից դուրս կազմված որեւէ Հայաստանյայց եկեղեցի կամ առանձին բաժանված թեմական վիճակ հակականոնական եւ հակաօրինական էե, -նշված է հայտարարության մեջ։ «Մեզ համար անհասկանալի է նպատակի հետապնդումը, ինչը նշանակում է չհասկանալ ժամանակի նշանները։ Այն հատկապես այս ափերի վրա նոր սերնդի մեջ հիասթափություն եւ անհանդուրժողություն առաջ պիտի բերի մեր Սուրբ Եկեղեցու եւ ազգային գիտակցության հանդեպ՝ պատճառ լինելով նրանց հեռանալու։ Այս իրավիճակի առաջացման ամբողջ պատասխանատվությունը մնում է Կիլիկիո կաթողիկոսության վրաե, -ասված է Կանադահայոց թեմական խորհրդի հայտարարության մեջ։