Արամ Ա կաթողիկոսի ցավակցական ուղերձը՝ Իրանի նախագահին

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության Բամ քաղաքաում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ Իրանի նախագահ Մուհամմադ Խաթամիին ցավակցական հեռագիր Է հղել Արամ Ա կաթողիկոսը: «Խոր ցավով իմացանք Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի մասին։ Մեծ մտահոգությամբ հետեւում ենք հետզհետե բարձրացող զոհերի թվին ու երկրաշարժի պատճառով տեղի ունեցած ավերածությունների հետեւանքներին։ Իրանի հայությունը, որ իրեն իրանյան հայրենիքի անբաժանելի մասն Է համարում« վստահ ենք, որ խորապես ցնցված է եւ իր հնարավորությունները դրել Է Ձեր տրամադրության տակ՝ երկրաշարժի պատճառած վնասները դարմանելու Ձեր ճիգերում։ Աղոթք ենք հղում առ Աստված« որ խաղաղության մեջ ընդունի անմեղ զոհերի հոգիները եւ երկնային մխիթարություն պարգեւի նրանց ընտանիքներին։ Նաեւ աղոթում ենք, որ Աստված խնայի Իրանի ժողովրդին նման բնական աղետներից, հոգեպես զորացնի Ձեզ եւ Ձեր գործակիցներին այս դժվար օրերին եւ Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջնորդի դեպի բարգավաճումե։

Հայերեն

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին

Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը

Ֆուտբոլիստ Արտյոմ Բանդիկյանը կբացակայի մոտ 3 շաբաթ

Ռեակտիվ շարժիչով ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպր գետի վրայով անցնող կամրջին․ երթևեկությունը կաթվածահար է

Սեուտայում լարվածությունը մեծացել է. երկու երիտասարդ միգրանտ վիրավորվել է, լողափը վարակված է բակտերիաներով

Անահիտ Մանասյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ՄԱԳԱՏԷ-ն տեղեկություն է ստացել ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա մի շարք հարձակումների մասին

Անահիտ Մանասյանն այցելել է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջը

Այսօրվա Հայաստանը մեր քրիստոնեական էության արտահայտությունն է. վարչապետը մասնակցեց «Աղոթքի նախաճաշ 2026» ֆորումի առավոտյան միջոցառմանը