Հայաստանի գրողների միության նախագահն ու «Սփյուռքե կենտրոնի տնօրենը հադիպել են լիբանանահայ գրողների եւ Արամ Ա կաթողիկոսի հետ

1 րոպեի ընթերցում

ԲԵՅՐՈՒԹ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը եւ Երեւանի «Սփյուռքե գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը կարճատեւ այցով եղել են Լիբանանում, ուր մասնակցել են լիբանանահայ գրողների կազմակերպած հանդիպմանը: Ելույթ ունենալով հավաքում, որին ներկա են եղել Լիբանանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանը, մեծ թվով լիբանանահայ գրողներ, մտավորականներ, Լ.Անանյանն անդրադարձել է գրողների միության ներկայիս իրավիճակին, վերջին երկու տարվա իրագործումներին: Նա խոսել է նաեւ գրողների համահայկական առաջին համագումարի մասին` նշելով, որ այն եղավ առաջին քայլը Հայաստանի եւ Սփյուռքի գրողների միջեւ իրական կապ հաստատելու իմաստով: Ելույթ է ունեցել նաեւ պրոýեսոր Սուրեն Դանիելյանը, որը հակիրճ կերպով ներկայացրել է «Սփյուռքե կենտրոնի ծրագրերն ու աշխատանքները: Նա, մասնավորապես, կարեւորել է Սփյուռքի ուսուցիչների համար պարբերաբար կազմակերպվող վերապատրաստման դասընթացները` նշելով միաժամանակ, որ Սփյուռքը լիարժեքորեն չի մասնակցում այս ծրագրին: Նույն օրը Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Անթիլիասի վեհարանում ընդունել է Լեւոն Անանյանին եւ Սուրեն Դանիելյանին:

Հայերեն