Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ներկայիս իշխանական թիմը Ադրբեջանում չի փոխելու

3 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նորընտիր նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանում շարունակվելու է ազատ հասարակության և դեմոկրատիայի զարգացման կուրսը և, պատասխանելով այն հարցին, թե նրան չի՞ մտահոգում արդյոք այն հեռանկարը, որ պատմության մեջ կմտնի որպես իր հոր՝ Հեյդար Ալիևի գործի շարունակող, այլ ոչ թե որպես «նորարարե նախագահ, ասել է. «Ադրբեջանի պատմության մեջ արդեն եղել են նման «նորարարներե, որոնք ցանկացել են փակել ռուսական դպրոցները, գիտությունների ակադեմիան, ստեղծագործական միությունները... Այդ բոլոր նորարարներին ժողովուրդը մերժել էե: Ըստ ադրբեջանական «Էխոե թերթի, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ալիևը նշել է, որ չի պատրաստվում փոխել իր հոր հետ աշխատած թիմին և ասել է. «Այդ մարդիկ ապացուցել են, որ կարող են աշխատել Ադրբեջանի բարգավաճման օգտինե: Ադրբեջանի նորաթուխ նախագահը ընտրություններից հետո Բաքվում բռնկած անկարգությունների համար ողջ պատասխանատվությունը դրել է «Մուսավաթե կուսակցության առաջնորդների վրա: «Մենք չենք սկսել անկարգությունները Բաքվում, այլ՝ «Մուսավաթիե առաջնորդ Իսա Գամբարը և նրա համախոհները: Նրանք վանդալների նման քանդել են քաղաքը, կոտրել ցուցափեղկերը և մեքենաների ապակիները: Նրանց վանդալիզմից Բաքուն 1 մլն դոլարի վնաս է կրել: Առաջինը տուժել են ոստիկանները, որոնցից 70 հոգի մարմնական վնասներ են ստացել: Այդ իրադարձությունները ցույց տվեցին, որ ընդդիմության որոշակի մասը ունակ չէ փոխելու պայքարի ձևը: Բաքվում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները մեկ անգամ ևս ցույց տվեցին ընդդիմության արմատական թևի իրական դեմքըե, ասել է նա: Ի.Ալիևը խոստացել է շարունակել հոր գործը, ասելով. «Այսօրվա Ադրբեջանը Հեյդար Ալիևի ստեղծագործությունն է, այն մասին, որ այս երկիրը նա է կառուցել, կարելի է խոսել ժամերով, և մենք պետք է շարունակենք նրա կուրսըե: Իր հաղթանակը ընտրություններում նա բացատրել է առաջին հերթին ադրբեջանցիների այն հավատով, որ Հեյդար Ալիևի ընտրած ուղին կշարունակվի նաև նրա հետնորդի կողմից: Պատասխանելով Հեյդար Ալիևի առողջական վիճակի մասին հարցին, Ալիև-կրտսերը հայտնել է, որ նրա առողջությունը լավանում է: «Բուժող բժիշկների խոսքերով, դեռևս բարդ է ասել հիվանդանոցից դուրսգրման և նրա Բաքու վերադարձի կոնկրետ ժամկետի մասին: Մենք բոլորս հուսով ենք, որ շուտով կտեսնենք նրան հայրենիքումե, ասել է Ի.Ալիևը:

Հայերեն

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել

Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով