Ադրբեջանի կառավարությունը ոչ ոքի թույլ չի տա խախտել օրենքները, Բաքվում հայտարարել Է Իլհամ Ալիևը

2 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի վարչապետ Իլհամ Ալիևը՝ ընդունելով ԱՊՀ-ի գործադիր քարտուղար, Համագործակցության երկրների դիտորդների բանագնացության ղեկավար Յուրի Յարովին, հայտարարել Է, թե «Ադրբեջանի կառավարությունը ոչ ոքի թույլ չի տա խախտել օրենքներըե: Այդրբեջանը ուժեղ պետություն Է և մենք ընդունակ ենք պաշտպանել մեզե, ասել Է նա՝ խոսելով հինգշաբթի օրը Բաքվում տեղի ունեցած անկարգությունների մասին: Ի.Ալիևի խոսքերով, անկարգությունները նրան հիշեցրել են «Ժողովրդական ճակատի կառավարման ահավոր ժամանակաշրջանը (1992-1993 թվականներ), երբ երկրում քաոս ու անիշխանություն Էր տիրում, փակվում Էին ռուսական դպրոցները, ստեղծագործական միությունները, գիտական հիմնարկներըե: Վարչապետը համոզված Է, որ «անցյալին վերադարձ չի լինիե: Նրա կարծիքով, այդ են վկայում նաև հոկտեմբերի 15-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները: «Ադրբեջանական ժողովուրդը կատարեց իր ընտրությունը ժողովրդավարության, կայունության և առաջադիմության օգտինե,- նշել Է Ի.Ալիևը, որը փաստորեն երկրի նախագահ Է ընտրվել: Նա այն կարծիքին Է, որ ընտրություններն անցան «ազնիվ ու ազատե: Վարչապետը ԱՊՀ-ի դիտորդների բանագնացությանը երախտագիտություն Է հայտնել Ադրբեջանում տեղի ունեցած ընտրարշավի օբյեկտիվ գնահատման համար: Ի.Ալիևն ընդգծել Է, որ ամեն ջանք կգործադրի, որպեսզի նպաստի Համագործակցության երկրների համախմբմանը: «Ադրբեջանը կշարունակի ակտիվ դեր խաղալ ԱՊՀ-ումե,- ասել Է նա: Իր կողմից Յու.Յարովը, գնահատելով ընտրությունների արդյունքները, ընդգծել Է, որ Ի.Ալիևը «հաղթել Է ընտրողների քվեների սահմանադրությամբ պահանջվող անհրաժեշտ քանակի գերազանցումովե: «Ժողովուրդն իրոք ազատ ընտրություն կատարեցե,- նշել Է դիտորդների բանագնացության ղեկավարը: Նախագահական ընտրությունների վերջնական արդյունքներն առայժմ չեն հրապարակվել:

Հայերեն

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել

Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով