Կիեվը մտադիր է ակտիվորեն համագործակցել ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայում ռազմական բարեփոխումներ իրականացնելու հարցում

1 րոպեի ընթերցում

ՍՏԱՄԲՈՒԼ, 29 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիեվը մտադիր է ՆԱՏՕ-ի հետ շարունակել ակտիվ համագործակցությունը Ուկրաինայում ռազմական բարեփոխումներ իրականացնելու հարցում. այսօր հայտարարել է Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչման` ելույթ ունենալով Ստամբուլում Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում: Ըստ նրա` «արդեն հաստատվել են այնպիսի կարեւոր փաստաթղթեր, ինչպես Ուկրաինայի ռազմական դոկտրինան եւ մինչեւ 2015 թվականը ռազմավարական պաշտպանական տեղեկագիրը: Երկրի խորհրդարանում զինված ուժերի բարեփոխումների կապակցությամբ օրենքներ են ընդունվելե: «Ուկրաինայի եվրաատլանտյան ինտեգրացման ակտիվացումը եւ դրա հետ կապված երկրի պաշտպանական բնագավառի խորը բարեփոխումները, որոնք համապատասխանում են եվրոպական չափանիշներին, Ուկրաինայի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ ամենակարեւոր գերակայություններն ենե,- ասել է Լեոնիդ Կուչման:

Հայերեն