Ռազմական

Արտասահմանյան զինատեսակներին հայկական պայմանական անվանումներ տալը պայմանագրերով արգելված չէ. ԶՈՒ ԳՇ պետ

1 րոպեի ընթերցում

Արտասահմանյան զինատեսակներին հայկական պայմանական անվանումներ տալը պայմանագրերով արգելված չէ. ԶՈՒ ԳՇ պետ

Տարբեր երկրներից ձեռք բերված նոր զինատեսակները կրում են հայկական պայմանական անվանումներ, ինչն արտադրողի հետ պայմանագրերով արգելված չէ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են տարբեր երկրներում արտադրված նոր զինատեսակներն հայկական անվանումներով փոխարինվել և արդյոք դա արգելված չէ՞։

«Արտադրողների հետ մենք պայմանագրեր ունենք, որտեղ պայմանագրերի մեջ այդպիսի կետ չկա նշված, որ մենք իրավունք չունենք իրենց զինատեսակի անունը փոխել»,- պարզաբանել է Ասրյանը։ 

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ ցուցադրվել էին տարբեր երկրներից ձեռք բերված զինատեսակներ, որոնք ներկայացվել էին հայկական անուններով։ Զորահանդեսի ժամանակ չէին նշվել նաև երկրները, որոնցից ձեռք է բերվել սպառազինությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում