Ռազմական

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հերքել է պնդումները, թե վերջին տարիներին ձեռք բերված զենքերը համադրելի չեն բանակի սպառազինության հետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հերքել է պնդումները, թե վերջին տարիներին ձեռք բերված զենքերը համադրելի չեն բանակի սպառազինության հետ

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հերքել է որոշ ընդդիմադիր շրջանակների կողմից հնչող պնդումները, թե Հայաստանի կողմից վերջին տարիներին ձեռք բերված սպառազինությունը համադրելի չէ հայկական բանակի սպառազինության հետ։

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով պնդումներին, թե իբր նոր գնված զինատեսակները Հայաստանի զինված ուժերի ընդհանուր սպառազինության հետ համադրման խնդիր ունեն, Ասրյանն ասել է, որ նոր զինատեսակ գնելիս՝ հաշվի են առնվում դրա բոլոր պարամետրերը և Զինված ուժերի սպառազինությանն ու տեխնիկային դրա  համադրելիությունը։

«Մենք հենց այնպես զենք չենք գնում։ Մենք գնահատում ենք բոլոր պարամետրերը, չափորոշիչները՝ այդ զենքը մենք կարո՞ղ ենք ինտեգրել մեր սպառազինությանն ու տեխնիկային, մենք ունա՞կ ենք սովորելու, մեր զորքն ունակ կլինի՞ կիրառելու, ինչպե՞ս ենք դա կառավարելու ընդհանուր ավտոմատացված համակարգում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Ասրյանը։ 

Մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ ցուցադրվեցին վերջին 4 տարիներին Հայաստանի ձեռք բերած զինատեսակները։ Զորահանդեսից հետո տարբեր շրջանակների կողմից պնդումներ էին հնչել, թե ձեռք բերված զենքերը համադրելի չեն Հայաստանի զինված ուժերի սպառազինության հետ։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում