Քաղաքականություն

Ադրբեջանի հետ սահմանազատումն իրականացվում է ՀՀ ինքնիշխան տարածքի պետական սահմանով. Էդվարդ Ասրյան

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի հետ սահմանազատումն իրականացվում է ՀՀ ինքնիշխան տարածքի պետական սահմանով. Էդվարդ Ասրյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հիմքում կա կոնկրետ քարտեզ, որով էլ աշխատանքներն այդ ուղղությամբ իրականացվում են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ՀՀ զինված ուժերի շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով հարցին, թե լինո՞ւմ են դեպքեր, երբ անհամաձայնություններ ունի սահմանազատման հետ։ 

«Սահմանազատման աշխատանքն ունի հիմք և այդ հիմքը հանդիսանում է համապատասխան տարեթվի քարտեզը։ Գլխավոր շտաբը տիրապետում է այդ քարտեզին և այդ քարտեզի պահանջներով մենք մեր աշխատանքներն իրականացնում ենք։ Սահմանազատման հանձնաժողովի կազմում նաև կա Զինված ուժերի ներկայացուցիչ, որը շատ լավ է տիրապետում ռազմական քարտեզագրությանը և լավ գիտի այդ քարտեզի բոլոր պահանջները»,-պարզաբանել է Ասրյանը՝ բացառելով իր կողմից անհամաձայնություններ ունենալը, քանի որ սահմանազատումն իրականացվում է ՀՀ ինքնիշխան տարածքի պետական սահմանով։

Նա հավաստիացրել է, որ ՀՀ տարածքի հայտարարված 29 հազար 743 քառակուսի կիլոմետրից ոչ մի թիզ չի զիջվելու։

Անդրադառնալով այս պահին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ՀՀ ինքնիշխան տարածքներին, որոնք ադրբեջանական օկուպացիայի տակ են հայտնվել 2021-2022 թվականներին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ՝ Էդվարդ Ասրյանը շեշտել է, որ այդ տարածքները պետք է վերադարձվեն սահմանազատման արդյունքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում