Բեռլինի ԵՄ նախագահության ծրագրում կիպրոսցի թուրքերի մեկուսացմանվերացման մասին խոսք չկա
1 րոպեի ընթերցում
ԲՐՅՈՒՍԵԼ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2007 թ-ին Եվրամիության ժամանակավոր նախագահությունը ստանձնող Գերմանիայի այսօր հրապարակված աշխատանքային ծրագրում Թուրքիային ընդամենը մեկ նախադասություն է հատկացվել: Ըստ թուրքական ANKA գործակալության, 35 էջանոց ծրագրում ասվում է, որ ԵՄ գագաթնաժողովի որոշումների ուղղությամբ Գերմանիայի նախագահությունը, ուշադրության առնելով ԵՄ անդամակցության շրջանակը, կշարունակի ընդլայնման գործընթացը: «Գերմանիան կշարունակի Թուրքիայի եւ Խորվաթիայի հետ բանակցությունները՝ ԵՄ անդամակցության թեկնածու այդ երկրների ստանձնած պարտավորությունները կյանքի կոչելու ուղղությամբե, ասվում է ծրագրում: Գործակալությունը հայտնել է, որ Գերմանիայի ԵՄ ծրագրում ոչ մի խոսք չկա՝ ինքնահռչակ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությանե նկատմամբ կիրառվող միջազգային տնտեսական արգելանքները վերացնելու մասին: