«Սևան» ազգային պարկի տարածքում կատարվել է 5 հեկտար անտառատունկ

1 րոպեի ընթերցում

«Սևան» ազգային պարկում ավարտվել են աշնանային ծառատնկման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Սևան» ազգային պարկից, Վարդենիսի, Ծովակի և Արեգունու տեղամասերում իրականացվել են անտառվերականգնման լայնածավալ աշխատանքներ։

Ընդհանուր առմամբ 5 հեկտար տարածքի վրա տնկվել է 16 500 տնկի, որից 4 500-ը բարձրլեռնային թխկի, 5 000-ը՝ հացենի, 7 000-ը՝ բարդի։

«Նման նախաձեռնությունները նպատակ ունեն հարստացնել «Սևան» ազգային պարկի կենսաբազմազանությունը, ամրապնդել էկոհամակարգը և նպաստել Սևանի ավազանի կանաչ գոտիների ընդլայնմանը։ Գարնանը կշարունակվեն այս աշնանն ու նախորդ տարիներին տնկված ծառերի խնամքի, նոր ծառատունկի աշխատանքները»,-ներկայացրին «Սևան» ազգային պարկից։

Հայերեն

Փաշինյանը հնարավոր չի համարում ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի չեղարկումը

Վարչապետն աշխատատեղերի ռեկորդային ցուցանիշը կապում է նաև առողջության ապահովագրության ներդրման հետ

Նոր Սահմանադրության նախագիծը կուղարկվի Վենետիկի հանձնաժողով

Լեբեդևն իրական է համարում ԱՊՀ ձևաչափի փոփոխությունը նոր երկրների հաշվին

Նիկոլ Փաշինյանը տարօրինակ է որակել ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ Արմեն Գրիգորյանի դիրքորոշումները

ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովը Բրյուսելում կքննարկի բյուջեն և Ուկրաինայի ֆինանսավորումը

Վարչապետն առաջարկում է սոցիալական կրեդիտները վերաբաշխել հօգուտ ցածր եկամուտ ունեցողների

Հայաստանն ու Վրաստանը նախանշում են արդարադատության ոլորտում համագործակցության նոր ուղղություններ

«Սևան» ազգային պարկի տարածքում կատարվել է 5 հեկտար անտառատունկ

Վարչապետի համոզմամբ՝ ՀՀ-ում գրեթե վերացել է ծայրահեղ աղքատությունը