Գրանցված բոլոր վարձու աշխատողները 2027-ից կընդգրկվեն առողջության ապահովագրության համակարգում

2 րոպեի ընթերցում

2027 թվականի հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում կընդգրկվեն նաև մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները, քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայություններ մատուցողները և էլեկտրոնային հարթակներով աշխատող տաքսու վարորդները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շահառուների շրջանակի ընդլայնման մանրամասները նոյեմբերի 26-ի Կառավարության նիստում ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝ հաջորդ տարվանից համակարգի շահառու կդառնան նաև բոլոր անհատ ձեռնարկատերերը։

«Անհատ ձեռնարկատերերի մասով էլ, եթե այս տարի տարեկան 2 միլիոն 400 հազարից բարձր շրջանառություն ունեցող անձինք էին մտնում, նույն տրամաբանությամբ հաջորդ տարվանից արդեն բոլորն են դառնում շահառու։ Եվ, այո, մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները, քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայություններ մատուցողները։ Շահառու կդառնան նաև էլեկտրոնային հարթակների միջոցով տաքսի ծառայություններ մատուցողները»,– նշել է Ավանեսյանը։

Նա հավելել է, որ ապահովագրված անձինք հնարավորություն կունենան կամավոր ձևաչափով ապահովագրելու նաև իրենց հետ փոխկապակցված անձանց։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է համակարգի ընդլայնումը՝ ընդգծելով գրանցված զբաղվածություն ունեցող քաղաքացիների ընդգրկումը։

«Կարծում եմ՝ շատ լավ նորություն է։ Այսինքն՝ աշխատող, զբաղված, ըստ էության, ոչ մի մարդ, որի զբաղվածությունը թափանցիկ և տեսանելի է պետության համար, առողջության ապահովագրությունից դուրս չի մնում»,– ասել է վարչապետը։

Հայերեն

Վրաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են ռազմավարական գործընկերության վերականգնման կամ համագործակցության նոր ձևաչափի ստեղծման հարցը

Գրանցված բոլոր վարձու աշխատողները 2027-ից կընդգրկվեն առողջության ապահովագրության համակարգում

ԹՐԻՓՓ-ի բաժնետիրական համաձայնագիրը կստորագրվի մեկ շաբաթվա ընթացքում

UKMTO-ն հայտնել է Դուբայի արևմյան հատվածում լցանավի մոտ պայթյունի մասին

Կառավարությունը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության բաժնետիրական համաձայնագրին

Արագածոտնում 1,6 մլրդ դրամի ներդրմամբ տվյալների կենտրոն կստեղծվի

Սիրիայում ԻՊ-ի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Կառավարությունը արտահանման և գյուղմթերքի մթերման աջակցության համար հատկացրել է շուրջ 4 մլրդ 470 մլն դրամ

Չլիցենզավորված խաղային կայքերը կարգելափակվեն երկու աշխատանքային օրվա ընթացքում

Նյու Յորքում վատ եղանակի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել