Լուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը

1 րոպեի ընթերցում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառել հանրապետությունից ռուսական միջուկային զենքի դուրսբերման հնարավորությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԲելՏԱ գործակալությունը:

«Բանակցությունների գործընթացում ամեն բան հնարավոր է։ Ես չեմ բացառում նման տարբերակները։ Գլխավորը խաղաղությունն է։ Իսկ թե այնտեղ ինչ զենք կա, ով և ուր է այն դուրս բերելու, դա արդեն, գուցե, այդ խաղաղության գլխավոր պատճառն է։ Ուստի ես կողմ եմ ցանկացած որոշման», - հայտարարել է Լուկաշենկոն ֆրանսիական Le Point հանդեսին տված հարցազրույցում։

«Բայց գլխավորն այն է, որ դա նպաստի Ուկրաինայում իրադրության կարգավորմանը, որպեսզի մարդիկ չզոհվեն, և որպեսզի կայունություն հաստատվի Եվրոպայում։ Քանի որ մենք Եվրոպայի աշխարհագրական կենտրոնն ենք, մենք չափազանց շահագրգռված ենք, որ խաղաղություն լինի», - ասել է Լուկաշենկոն։

Հայերեն Русский

Գավառի արվեստի դպրոցի սաները 5 մրցանակային տեղ են զբաղեցրել հանրապետական մրցույթ-փառատոնում

Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին․ քննարկվել է ավելի քան 40 հարց

Սևանի ավագանին 2027 թվականի տեղական տուրքերի և վճարների վերաբերյալ որոշումներ է ընդունել

Լուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել «ԵԱԶ»-ի անվամբ 1.9 հա հողամասի սեփականության իրավունքի գրանցումը

Քաղհասարակության դերը կարևոր է երկխոսության և ազգային գերակայություններն ավելի լայն օրակարգի հետ կապելու գործում․ Անդրեա Ռայմոնդի

Մոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումը

Հայաստանում էներգիայի կուտակիչ կայաններ ստեղծելու նպատակով ՀԾԿՀ-ն անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտեր է ընդունել

Դեսպան Տիգրան Մկրտչյանի հոդվածը հրապարակվել է Հունաստանի խոշորագույն առցանց օրաթերթում՝ «ProtoThema»-ում

Եվրահանձնաժողովը հայտարարել է ռուսական գազից ընդմիշտ հրաժարվելու մտադրության մասին՝ նույնիսկ խաղաղության դեպքում