ՀՀ ՆԳ նախարարը հանդիպել է ԵՄ անդամ պետությունների դեսպաներին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ Արփինե Սարգսյանը շարունակական աջակցության համար շնորհակալություն է հայտնել ԵՄ գործընկերներին ՝ ընդգծելով Հայաստանի քաղաքական կամքն ու հանձնառությունը՝ ընդլայնելու համագործակցությունն ու ապահովելու Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի լիարժեք իրականացումը։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը բարձր է գնահատել ՆԳ նախարարության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման հարցով գլխավոր բանակցող, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հետևողական ջանքերը օրակարգի առաջմղման գործում։

Անդրադառնալով Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքին՝ Արփինե Սարգսյանը ներկայացրել է չորս հիմնական ուղղություններով արձանագրված առաջընթացն ու առաջիկա անելիքները։ Նախարարի խոսքով՝ Հայաստանը նպատակ ունի Գործողությունների ծրագրի առաջին փուլի կատարումն ապահովել արդեն հաջորդ տարի և շարունակել երկրորդ փուլի ամբողջական իրականացումը։

Արփինե Սարգսյանը ներկայացրել է, որ նոյեմբերի 1-ից հանրապետությունում ամբողջությամբ ներդրվել է նոր կենսաչափական համակարգը, ինչը կարևոր քայլ էր քաղաքացիներին մատուցվող հանրային ծառայությունների բարելավման տեսանկյունից։

ԵՄ անդամ պետությունների դեսպանները հետաքրքրվել են սահմանների համալիր կառավարման ուղղությամբ Կառավարության որդեգրած մոտեցումներով։

ՆԳ նախարարը պատասխանելով ԵՄ անդամ պետությունների դեսպանների հարցերին՝ անդրադարձել է Սահմանադրության փոփոխություններին, ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև Վիզաների ազատականացման շրջանակում Հայաաստանի կողմից կատարվող քայլերի ընթացքին։

ԵՄ անդամ պետությունների դեսպանները ողջունել են Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը՝ վերահաստատելով Հայաստանի՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ճանապարհին աջակցելու իրենց պատրաստակամությունը։

Հայերեն English Русский

Երևանի Ձորագյուղ թաղամասում գտնվող անշարժ գույքի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերվել. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակությունը Երկրորդ կոմիտեի նիստում ներկայացրել է COP17-ի հիմնական արդյունքները

Keron Impact Gala / Paris 2026-ը համախմբեց Հայաստանի բարեկամներին և հավաքագրեց $2 մլն ԵՊԲՀ նոր գրադարանի և կրթական հարթակի համար

Կատարի վարչապետը զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքը չի կարող թույլ տալ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության հերթական սրում

ՀՀ ՆԳ նախարարը հանդիպել է ԵՄ անդամ պետությունների դեսպաներին

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի շրջանում երեք լցանավի պայթելու մասին

Ռուբիոն Կատարի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ հարցեր

Գետքում հիմնանորոգվում է ոռոգման ցանցը

Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունների վերագործարկումը կլինի «գլխավոր մրցանակը». Քուշներ

Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա