1 րոպեի ընթերցում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին։
«Խորին ցավակցություն եմ հայտնում Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին։ Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանի կառավարությանը և ժողովրդին այս դժվարին պահին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը ևս ցավակցություն է հայտնել Թբիլիսիի Փոնիճալա թաղամասում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ համերաշխություն հայտնելով եղբայրական Վրաստանի ժողովրդին։
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Փոնիճալա թաղամասում գտնվող բնակելի շենքում պայթյունը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ի առավոտյան։ Նախնական վարկածով՝ արտակարգ պատահարի պատճառը եղել է բնակարաններից մեկում գազի արտահոսքը։ Շենքը մասնակիորեն փլուզվել է: Պայթյունի հետևանքով 6 մարդ մահացել է։ Վրաստանում նոյեմբերի 22-ը հայտարարվել է Սգո օր։