Մասկը և տեխնոլոգիական ոլորտի առաջատար այլ դեմքեր բաց նամակով հորդորում են Հուանգին վերականգնել Nvidia-ի գլխավոր տնօրենի պաշտոնում

5 րոպեի ընթերցում

Իլոն Մասկը և տեխնոլոգիական ոլորտի խոշոր ընկերությունների մի խումբ այլ ղեկավարներ միացել են ավելի քան 165 հազար մարդու, որոնք բաց նամակով կոչ են արել Ջենսեն Հուանգին վերականգնել արհեստական բանականության չիպերի արտադրությամբ զբաղվող խոշորագույն ընկերության՝ Nvidia-ի գլխավոր տնօրենի պաշտոնում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Guardian-ը։

Նամակում Nvidia-ի տնօրենների խորհրդին կոչ է արվում «վերադարձնել Ջենսենին՝ միաժամանակ անկախ հետաքննություն անցկացնելով և փաստերը պարզելով»։

Հուանգի վերադարձը պահանջող նամակը ստորագրած տեխնոլոգիական ոլորտի հայտնի ներկայացուցիչների թվում են նաև Epic Games տեսախաղերի հիմնադիր և գլխավոր տնօրեն Թիմ Սուինին, ինչպես նաև Սան Ֆրանցիսկոյի ամենահայտնի բիզնես ինկուբատորներից մեկի՝ Y Combinator-ի նախագահ Գարի Թանը։ Նամակը ստորագրած Uber-ի համահիմնադիր Թրևիս Կալանիկը գրել է, որ թեպետ Հուանգն իրոք սխալ է գործել, «սակայն չեմ կարծում, որ նրա արածներից որևէ մեկը հասնում է այն շեմին, որը կարող էր արդարացնել նրան սեփական ընկերությունից հեռացնելը»։

Ստորագրածներից ավելի քան 7,500-ը նշել են, որ Nvidia-ի աշխատակիցներ են, ինչը կազմում է ընկերության աշխատուժի 18 տոկոսը։

Հուանգը հրաժարական էր ներկայացրել նոյեմբերի 12-ին։ Պատճառը նրա անվան շուրջ ծագած սկանդալն էր, համաձայն որի նա տարիներ շարունակ արտամուսնական կապի մեջ է եղել Սինգապուրում գործող Megaspeed ընկերության նախկին ղեկավար Ալիս Հուանգի հետ, ով մեղադրվում է չինական հետախուզության գործակալ լինելու մեջ։ Այս լուրի տարածումից հետո տեղեկություններ տարածվեցին նաև, որ նա հարաբերություններ է ունեցել նաև Nvidia-ի երկու աշխատակցի հետ։

Ջենսեն Հուանգը Nvidia ընկերության հիմնադիրն էր և ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր արդեն 33 տարի։

ԱՄՆ Կոնգրեսի Դեմոկրատական ու Հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչները պահանջել են, որ Հուանգն ու Nvidia-ն ներկայանան Կոնգրես՝ պարզաբանելու՝ արդյոք վտանգվել է ԱՄՆ ազգային անվտանգությունը։ Աղբյուրների փոխանցմամբ՝ Ջենսեն Հուանգը և Nvidia-ի այլ ներկայացուցիչներ համաձայնել են ցուցմունք տալ Կոնգրեսում, սակայն լսումների օրը դեռ նշանակված չէ։

Նախագահ Դոնալդ Թրամփի կուսակցության որոշ ներկայացուցիչներ էլ հայտարարել են, որ հարցերի պետք է պատասխանի նաև Թրամփի վարչակազմը՝ պարզաբանելով, թե ինչ է իմացել Հուանգի և Չինաստանի ենթադրյալ լրտեսի հարաբերությունների մասին։

Financial Times-ի հաղորդմամբ՝ Հուանգն իր մերձավորների հետ քննարկել է ընկերություն վերադառնալու հնարավորությունը։ Նրա դաշնակիցներից մեկը պարբերականին հայտնել է, որ իրենք Սիլիկոնյան հովտի ղեկավարներից կազմված «ճգնաժամային շտաբ» են ձևավորում՝ Nvidia-ի նախկին ղեկավարի վերադարձի օգտին լոբբինգ իրականացնելու համար։ Նրանք մտադիր են նաև աջակցություն ստանալ Սպիտակ տնից։

Միացյալ Նահանգներ

Ջենսեն Հուանգը մտադիր է վերադառնալ Nvidia-ի գլխավոր տնօրենի պաշտոնին. FT

«Տեխնոլոգիական ոլորտում, բացառությամբ առաջատար հետազոտական լաբորատորիաների, բոլոր կարևոր դերակատարները սիրում են Ջենսենին»,- ասել է աղբյուրը՝ հավելելով, որ այդ ջանքերն իրականացվում են Հուանգի աջակցությամբ։

Ուրբաթ օրը երկու խոշոր բաժնետերեր՝ ներդրողներ Բրեդ Գերսթներն ու Գևին Բեյքերը, կոչ են արել տնօրենների խորհրդին «բաց պահել բոլոր տարբերակները»։

Սակայն Վաշինգտոնում ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը նոյեմբերի 15-ին հայտարարել է, որ Nvidia-ն իր հաջորդ գլխավոր տնօրենին պետք է փնտրի ընկերությունից դուրս։ «Նրանց արմատական վերակառուցում է անհրաժեշտ»,- ասել է Բեսենթը Fox News-ի եթերում։

Բեսենթը նաև կոչ է արել Nvidia-ին պարզաբանել՝ արդյոք ընկերությունը գիտակցաբար թույլ է տվել, որ իր ամենաառաջադեմ արհեստական բանականության չիպերը հասնեն Չինաստան։ Նրա խոսքով՝ այդ հարցն ավելի կարևոր է, քան Հուանգի կապը Պեկինի ենթադրյալ լրտեսի հետ։

ԱՄՆ-ն արգելում է Չինաստանին ամենաառաջադեմ արհեստական բանականության չիպերի վաճառքը։

Հայերեն English

Չինաստանը հայտնել է Սի-Պուտին-Թրամփ եռակողմ հանդիպման օրակարգը

Սևան համայնքում անցկացվել է «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլը

Մասկը և տեխնոլոգիական ոլորտի առաջատար այլ դեմքեր բաց նամակով հորդորում են Հուանգին վերականգնել Nvidia-ի գլխավոր տնօրենի պաշտոնում

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված վնասը

Ջենսեն Հուանգը մտադիր է վերադառնալ Nvidia-ի գլխավոր տնօրենի պաշտոնին. FT

Արքայազն Ուիլյամն ու արքայադուստր Քեյթը եռօրյա այցով Հնդկաստանում են

Մոսկվայում բացվել է ֆոտոցուցահանդես՝ նվիրված Առնո Բաբաջանյանի 105 և Միքայել Թարիվերդիևի 95-ամյակներին

ՌԴ-ն և Վրաստանը վերսկսում են ուղղակի երկխոսությունը հատուկ ներկայացուցիչների մակարդակով

Երևանում բացվում է Հայ-հունգարական գործարար խորհուրդ

ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի դեմ բողոքի ակցիաների ժամանակ 300 մարդ է ձերբակալվել