Երևանի մնջախաղի պետական թատրոնը Մոսկվայում հանդես է եկել ներկայացմամբ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության մշակույթի օրերի շրջանակներում Երևանի մնջախաղի պետական թատրոնը Մոսկվայի հանդիսատեսի դատին է ներկայացրել «Օֆլայն» ներկայացումը։

Բեմադրության հիմնական գաղափարը երիտասարդության՝ սոցիալական ցանցերից կախվածության ընդգծումն է։

Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում դրամատուրգ, սցենարական վարպետության ու դրամատուրգիայի տեսության մասնագետ Մարիկա Գևորգյանը նշել է, որ բեմադրության հիմքում իրականությունը ներկայացնելու գաղափարն է դրված։

«Այն, ինչ տեսանք բեմում, առաջին հայացքից ֆանտաստիկա է թվում։ Բայց, եթե փորձենք կողքից նայել ինքներս մեզ, կտեսնենք, որ մենք նույնպես ապրում ենք զուգահեռ ստեղծված ֆանտաստիկ աշխարհում, որտեղ սոցիալական ցանցերը հաճախ ծածկում են մեր իրականությունը՝ կանոններ ու անգամ էսթետիկա թելադրելով։

Ներկայացումն առիթ է տալիս խորհելու՝ արդյոք ճի՞շտ է այսպես ապրելը, թե՞, այնուամենայնիվ, այն կործանարար կարող է լինել։ Ու, այո, ասելիքը շատ ավելի խորն էր, քան առաջին հայացքից թվում է»,- ընդգծել է արվեստաբանը։

Հայերեն English

Ֆրանսիայի պատվո պահակախմբի անդամը Ելիզեյան պալատում ուշագնաց է եղել Սլովակիայի նախագահի դիմավորման ժամանակ

Կիմ Չեն Ընը հանձնարարել է արագացնել երկրում նոր ռազմածովային բազայի կառուցումը

«Կոմիտաս պարկ» բնակելի համալիրի գազիֆիկացման հարցին լուծում է տրվել

ՆԳՆ-ն կոչ է անում օգտվել «Road Control» հավելվածից և նպաստել ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը

Ուկրաինայի հարցով ԱՄՆ բանագնացները ժամանել են Ռուսաստան

Երևանի մնջախաղի պետական թատրոնը Մոսկվայում հանդես է եկել ներկայացմամբ

Հայաստանի՝ Միջին միջանցքին ինտեգրումը կհանգեցնի ՀՆԱ-ի և զբաղվածության ցուցանիշների ավելացման․ անդրադարձ Համաշխարհային բանկի զեկույցին

Հայաստանը և ԵՄ-ն թվային հեռահաղորդակցության ուղղությամբ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություններով են փոխանակվել

Մարդու իրավունքների պաշտպանը պետք է լինի բավականաչափ սկզբունքային և համարձակ. Անահիտ Մանասյան

Նյու Յորքում եռահարկ շենքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ