ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները հանդիպմանն ընդգծել են Կիևի անվտանգության երաշխիքների կարևորությունը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները քննարկել են Կիևի անվտանգության երաշխիքները, Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը, ինչպես նաև Եվրոպայի անվտանգության ճարտարապետությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։

Նա հիշեցրել է, որ Աբու Դաբիում Եվրոպայի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ-Ուկրաինա-Ռուսաստան եռակողմ բանակցություններից առաջ։

«Մասնակիցներն ընդգծել են, որ ապագա ցանկացած պայմանավորվածություն պետք է հաշվի առնի Ուկրաինայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու որոշումներ կայացնելու ինքնուրույնությունը, ինչպես նաև անվտանգության հուսալի երաշխիքներ նախատեսի Ուկրաինայի համար», - գրել է նա X սոցիալական ցանցում։

Ուիթքոֆը նշել է, որ կողմերը պատրաստակամ են համատեղ աշխատել Ուկրաինայում հակամարտությունն ավարտին հասնելու և համապարփակ ու կայուն խաղաղության համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ։

«Տևական խաղաղության ապահովմանն ուղղված քննարկումներին զուգահեռ՝ քննարկման մասնակիցներն անդրադարձել են նաև Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո եվրոպական անվտանգության գործող ինստիտուտների և համաձայնագրերի զարգացմանը։ Մասնակիցները նաև ընդգծել են, որ հետպատերազմյան անվտանգության մտահոգությունների հասցեագրումը և հակամարտության ռիսկի նվազեցումը կարևոր նշանակություն ունեն», - նշել է ԱՄՆ բանագնացը։

Ուիթքոֆի խոսքով՝ մասնակիցները վերահաստատել են իրենց միասնական հանձնառությունը՝ ձևավորելու հետպատերազմյան եվրոպական անվտանգության ամուր ճարտարապետություն և մեխանիզմներ, և ընդգծել են, որ հզոր ՆԱՏՕ-ն շարունակելու է առանցքային դեր ունենալ եվրաատլանտյան հավաքական պաշտպանության գործում։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն, Ուկրաինան և եվրոպացի գործընկերները կշարունակեն սերտորեն համագործակցել բանակցային գործընթացի ողջ ընթացքում։

Հայերեն

ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի երևանյան նիստում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր

Ռոբերտ Փիլիպոսյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում

ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները հանդիպմանն ընդգծել են Կիևի անվտանգության երաշխիքների կարևորությունը

Սրբուհի Գալյանը նախանշել է նոր Սահմանադրության նախագծի հրապարակման ժամկետները

Իրանի ԱԳՆ-ն հերքել է Ռեզայիի և Վենսի միջև նախատեսվող հանդիպման մասին լուրերը

ՄԻՊ ներկայացուցիչները Երևանի թիվ 130 դպրոցում քննարկել են երեխաների իրավունքներին առնչվող հարցեր

Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի մեկնարկը տրվել է «Բարեկամություն» պարի պետական անսամբլի համերգով

Գևորգ Ղազարյանը հայտարարել է ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին

Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի աջակցությամբ շարունակում է նավթ արտահանել Հորմուզի նեղուցով

Աբու Դաբիի բանակցություններում կքննարկվեն հակամարտության ավարտից հետո տարածաշրջանային անվտանգության պարամետրերը. Լավրով