Բայդենը հայտնել է իր գրքի թողարկման ամսաթիվն ու մանրամասներ ներկայացրել քաղցկեղի բուժման ընթացքի մասին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը, ով շագանակագեղձի քաղցկեղ ունի, հայտարարել է, որ իրեն բուժող բժիշկները ոգևորված են բուժման նկատմամբ իր օրգանիզմի արձագանքից։ Միևնույն ժամանակ նա հայտնել է, որ բուժման հետևանքով ստիպված է եղել շեղվել հուշագրությունների գրքի վրա աշխատանքից։

«Իմ բժիշկներն առաջվա պես ոգևորված են այն հանգամանքով, թե ինչպես եմ ես արձագանքում բուժմանը։ Լինում է, որ ավելի լավ օրեր են լինում, բայց դա ինձ չի կանգնեցրել, պարզապես դանդաղեցրել է աշխատանքը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրել է Բայդենը X սոցիալական ցանցում։

Նա ընդգծել է, որ հիվանդության պատճառով ստիպված կլինի «ավելի քիչ խոսել» իր գրքի մասին՝ փոխարենը հույս հայտնելով, որ դրա բովանդակությունն «ինքնին ամեն ինչ կասի»։

«Իմ նախագահական հուշագրությունների՝ «PROMISE ME, AMERICA» գիրքը վաճառքում կլինի նոյեմբերի 17-ին։ Հուսով եմ՝ կկարդաք այն։

Գրքում անդրադարձել եմ նախագահությանս տարիներին, մեր առջև ծառացած մարտահրավերներին, իմ կայացրած որոշումներին և դրանց պատճառներին։ Այն մեր մասին է, մեր արժեքների և աշխարհում Ամերիկայի դերի մասին»,- հայտնել է Բայդենը։

83-ամյա Բայդենը 2025 թ. մայիսին հայտնել էր, որ իր մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ տեսակ։ Դրանից հետո նա անցել է ճառագայթային թերապիայի հնգշաբաթյա կուրս։ 2025 թ. սեպտեմբերին նա նաև վիրահատվել է մաշկային քաղցկեղի պատճառով։ Հունիսին ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Ջիլ Բայդենը NBC News հեռուստաալիքին պատմել էր, որ քաղցկեղը մետաստազներ է տվել ոսկորներում, և իր ամուսինը մինչև կյանքի վերջ պայքարելու է հիվանդության դեմ։

Հայերեն Русский

Կրետե կղզու մոտակայքում միգրանտներ տեղափոխող նավից հայտնաբերել են 12 զոհվածի մարմին

Կրասնոյարսկի երկրամասում ավելի քան 500 որսորդ հատուկ վճար է ստացել սպանված արջերի համար

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Հակակոռուպցիոն պայքարում չպետք է լինի «մերոնք և ձերոնք» տրամաբանությունը. Փաշինյան

Կասեցում Ջրվեժի աղբավայրում. տնօրենը տուգանվել է 5.4 մլն դրամով

Բայդենը հայտնել է իր գրքի թողարկման ամսաթիվն ու մանրամասներ ներկայացրել քաղցկեղի բուժման ընթացքի մասին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ճեպազրույցը

Ռուբիոն Աբու Դաբիում Ուկրաինայի հակամարտության շուրջ բանակցություններում առաջընթացի հույս ունի

Անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Իրաքյան Քուրդիստանում դադարեցվել է գազի արդյունահանումը

Կոռուպցիայի կանխարգելումը Հայաստանի կառավարության առաջնահերթությունն է. Նիկոլ Փաշինյան