ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Նոր Կեսարիա բնակավայրում կառուցվել է դպրոց

1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ (ՀՏԶՀ) պատվիրատվությամբ Արմավիրի մարզի Նոր Կեսարիա բնակավայրում կառուցվել է միջնակարգ դպրոց։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից՝ նշելով, որ ՀՀ կառավարության  ֆինանսավորմամբ կառուցված դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար։

«Պետական ներդրումը կազմում է 2.5 միլիարդ դրամ»,-տեղեկացնում են ՀՏԶՀ-ից։  

 

Հայերեն