Վահան Տերյանի մասին ֆիլմի նկարահանումները Ռուսաստանում շարունակելու համար հատկացվել է 30 միլիոն դրամ

2 րոպեի ընթերցում

Հայ նշանավոր բանաստեղծ Վահան Տերյանի կյանքին ու գործունեությանը նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի նկարահանումները Ռուսաստանում շարունակելու համար հատկացվել է լրացուցիչ 30 միլիոն դրամ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարությունը համապատասխան վերաբաշխումը հաստատել է նոյեմբերի 5-ի նիստում։

Ըստ ԿԳՄՍ նախարարության հիմնավորման՝ նկարահանումները նախատեսված են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Օրենբուրգում։

Ֆիլմի ստեղծման համար նախկինում արդեն տրամադրվել էր 25 միլիոն 972 հազար 500 դրամ։ Այդ միջոցներով իրականացվել են նախապատրաստական աշխատանքները և նկարահանումների մի մասը Հայաստանում ու Վրաստանում, այդ թվում՝ բանաստեղծի ծննդավայրում։

Ֆիլմն ընդգրկելու է Տերյանի կյանքի տարբեր ժամանակաշրջաններ, նշանակալի իրադարձություններ և հասարակական-քաղաքական գործունեության դրվագներ։ Նախատեսված է կիրառել նաև նոր տեխնոլոգիական գործիքներ։

Նախարարության ներկայացմամբ՝ նախաձեռնությունը նպատակ ունի լայնածավալ ստեղծագործության միջոցով պահպանել, արժևորել և սերունդներին փոխանցել բանաստեղծի ժառանգությունը։

Ֆիլմի հետարտադրական աշխատանքների ավարտն ու հանձնումը նախատեսված են 2027 թվականին։

Լրացուցիչ գումարն ուղղվել է ԿԳՄՍ նախարարության ընդհանուր հատկացումների շրջանակում վերաբաշխմամբ՝ «Կինեմատոգրաֆիայի ծրագրի» դրամագլխի ձևավորման միջոցառումից դեպի մշակութային միջոցառումների իրականացում։

Հայերեն

Հյուսիսային Կորեան փորձարկել է ՀՕՊ նորագույն համալիրը

Միրզոյանը մանրամասներ հայտնեց Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներից

Վահան Տերյանի մասին ֆիլմի նկարահանումները Ռուսաստանում շարունակելու համար հատկացվել է 30 միլիոն դրամ

Կառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը

ՀՀ կառավարության նիստ

Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը երեք ամսով երկարաձգվել է

Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության բյուջեն կավելանա շուրջ 3.4 մլրդ դրամով

Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ

Սիրիան և Սաուդյան Արաբիան ամրապնդում են համագործակցությունը․ ստորագրվել են  համաձայնագրեր և փոխըմբռնման հուշագրեր

Երևանի քաղաքապետը հանդիպել է երիտասարդական խորհրդի անդամների հետ