1 րոպեի ընթերցում
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում ընթացքի մեջ են Գավառագետի հունի մաքրման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, աշխատանքներն իրականացվում են տեղական բյուջեի միջոցներով՝ շուրջ 8 միլիոն դրամ։ Գավառագետի հունը Հացառատ թաղամասի հատվածում նախատեսվում է մաքրել 1100 մետր երկարությամբ։
Մաքրվում են գետի հունը և հեղեղատարները։ Աշխատանքներն իրականացնում է «ԹԻՎ 28 ՇՄՇ» ԲԲԸ-ն։ Մաքրման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։ Իրականացված աշխատանքների շնորհիվ գարնանային վարարումների ընթացքում թաղամասի տնտեսությունները զերծ կմնան հեղեղումների վտանգից։