Ընդդիմությունը փորձում է վիժեցնել ԹՐԻՓՓ նախագիծը և Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը. Արթուր Հովհաննիսյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը փորձում է վիժեցնել ԹՐԻՓՓ նախագծի իրականացումը և խաղաղության համաձայնագրի ստորագրումն Ադրբեջանի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տեսակետը հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ Ազգային ժողովի քառօրյա նիստերն ամփոփող ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների այն պնդմանը, թե ԹՐԻՓՓ նախագծի իրականացման և խաղաղության համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ են մեկից ավելի երաշխավորներ։

«Տպավորություն չստեղծվի, թե ընդդիմությունը, երաշխավորների անհրաժեշտության մասին խոսելով, փորձում է լավարկել ԹՐԻՓՓ նախագիծը կամ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը։ Ընդդիմությունը փորձում է վիժեցնել ԹՐԻՓՓ նախագծի իրականացումը և խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Հայաստանն արտաքին ազդեցության կախման մեջ վերադարձնելու միակ տարբերակը ԹՐԻՓՓ-ի և խաղաղության գործընթացի վիժեցումն է։ Մենք հասկանում ենք, թե ընդդիմությունն ինչի է ուզում հասնել։ Այս հարցերի վերաբերյալ ընդդիմության դիտարկումներն ու մեկնաբանությունները պարզապես ծխածածկույթ է այն ամենի համար, ինչը ցանկանում են իրագործել։ Նրանք ցանկանում են վիժեցնել Հայաստանի անկախությունը, մենք դա թույլ չենք տալու»,- ասել է իշխող ուժի ներկայացուցիչը։

Հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովի լիագումար նիստում 63 կողմ ձայնով վավերացվել էր Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի՝ ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ռազմավարական գործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։ Վավերացմանը կողմ էին քվեարկել միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։Համաձայնագրով նախատեսվում է ստեղծել «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն», որի բաժնեմասերի 26 տոկոսը պատկանելու է Հայաստանին, 74 տոկոսը՝ ամերիկյան կողմին։ Սկզբնական ժամկետը 49 տարի է։ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ համագործակցությունը ևս 50 տարով երկարաձգելու դեպքում Հայաստանի բաժնեմասը կհասնի 49 տոկոսի, ամերիկյան կողմինը կլինի 51 տոկոս։ 

Հայերեն English فارسی

COP17-ի արդյունքներն առավել տեսանելի կլինեն առաջիկա երկու տարիներին. Սիմոն Պապյան

Սևան քաղաքի բակային և հանրային տարածքների բարեկարգումը կշարունակվի 2027 թվականին

Ֆլեյտայի երևանյան միջազգային փառատոնն ընդլայնում է աշխարհագրությունը. այն կհյուրընկալի մասնակիցների աշխարհի 16 քաղաքից

Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. Պեսկով

Մեծ Մասրիկի մանկապարտեզում բարելավվել են երեխաների կրթության և խնամքի պայմանները

Կդադարեցվի Չարենցի 91 հասցեին հարակից հատվածը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածների երթևեկությունը

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի ճեպազրույցը

Գավառում տեղի է ունեցել «Հարսանեկան ավանդույթը Նոր Բայազետում» խորագրով միջոցառում

Գագարին գյուղի Գայի փողոցի ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը