Հայաստանն ու Նիգերիան քննարկել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը
1 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Նիգերիայի Դաշնային Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Բալարաբե Աբբաս Լավալի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Համբարձում Մաթևոսյանն այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-նիգերիական երկկողմ համագործակցության ընդլայնման և փորձի փոխանակման հնարավորությունները՝ մասնավորապես թափոնների կառավարման և պլաստիկով աղտոտման նվազեցման ուղղություններով։
«Անդրադարձել ենք նաև COP17-ի շրջանակում նախարարական բանակցություններին՝ կարևորելով Նիգերիայի ակտիվ ներգրավվածությունը, կառուցողական երկխոսությունն ու համատեղ ջանքերը՝ կենսաբազմազանության պահպանության գլոբալ հանձնառությունները գործնական արդյունքների վերածելու համար»,- նշված է գրառման մեջ։