Ռուսաստանը մեկ շաբաթում պատերազմից ի վեր ռեկորդային 2,76 միլիարդ դոլարի նավթի արտահանում է իրականացրել․ Bloomberg

2 րոպեի ընթերցում

Նախորդ շաբաթվա ընթացքում ծովային ճանապարհով ռուսական հում նավթի մատակարարումների արժեքն աճել է 430 միլիոն դոլարով՝ հասնելով 2,76 միլիարդ դոլարի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

Սա ամենաբարձր շաբաթական ցուցանիշն է Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողությունների ծավալումից ի վեր։ Աճը հիմնականում պայմանավորված է մատակարարումների ավելի մեծ ծավալներով։

Նշված ժամանակահատվածում 37 լցանավ բեռնել է մոտավորապես 26,93 միլիոն բարել ռուսական հում նավթ։ Դրան նախորդող շաբաթվա ընթացքում 31 նավ տեղափոխել էր 21,87 միլիոն բարել։

Այսպիսով՝ մատակարարման ծավալներն աճել են 5,06 միլիոն բարելով կամ մոտ 23%-ով։

Մատակարարումների ծավալի աճը Ռուսաստանին օգնել է փոխհատուցել Urals տեսակի նավթի գնի անկումը։ Դրան նպաստել է նաև հիմնականում ասիական երկրներ արտահանվող ESPO տեսակի նավթի գնի աճը։

2,76 միլիարդ դոլար կազմող ռեկորդային ցուցանիշն արտացոլում է առաքված նավթի գնահատված արժեքը, այլ ոչ թե այն գումարը, որն արդեն իսկ մուտքագրվել է Ռուսաստանի բյուջե։

Մինչև հոկտեմբերի 25-ն ընկած չորս շաբաթվա ընթացքում Ռուսաստանից ծովային ճանապարհով նավթի արտահանման միջին ծավալը կազմել է օրական 3,55 միլիոն բարել։

Bloomberg-ը նաև հայտնում է, որ Բալթիկ ծովում Ռուսաստանի գլխավոր նավթային նավահանգիստը դադարից հետո վերսկսել է աշխատանքը։

Միևնույն ժամանակ նշվում է, որ մեկ շաբաթվա ընթացքում մատակարարումների կտրուկ աճը դեռևս չի վկայում Ռուսաստանից նավթի արտահանման միջին ծավալի կայուն աճի մասին։

Հայերեն

Հայաստանի մարմնամարզության հավաքականն ամփոփեց աշխարհի առաջնության բացառիկ հաջող ելույթները

Կատարն Իրանին է ներկայացրել ԱՄՆ-ի հետ հակամարտության դադարեցման համաձայնագրի նոր նախագիծ. Reuters

Միրզոյանը մանրամասներ ներկայացրեց ԵՄ-ի հետ վիզայի ռեժիմի ազատականացման գործընթացից

Սլովենիան աջակցում է ԵՄ-ի հետ գործակցությունը խորացնելու Հայաստանի ջանքերին. Կայզեր

Ֆրանսիայի անկարգությունները՝ մարքեթինգային հնարավորություն չինական ապակի արտադրող ընկերության համար

ՀՀ ԱԺ նախագահը զգուշացրել է սոցիալական հարթակում իր անունով և նկարով բացված կեղծ օգտահաշվի մասին

Հայաստանն ու Սլովենիան ընդլայնված քաղաքական երկխոսության մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր

Էդգար Առաքելյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի մանդատը

Ընտանիքում բռնությունը չունի քաղաքական պատկանելություն․ Արուսյակ Մանավազյան