1 րոպեի ընթերցում
Իսրայելում բացվել են ընտրատեղամասերը, և ընտրողները սկսել են քվեարկել Քնեսեթի 26-րդ գումարման ընտրություններում։ Քվեարկելու իրավունք ունի շուրջ 7,3 միլիոն մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը։
Մինչև ընտրատեղամասերի բացվելը հրապարակված վերջին սոցհարցումների համաձայն՝ պայքարը թեժ է վարչապետ Բենիամին Նեթանյահուի դաշինքի և ընդդիմադիր ուժերի միջև, որոնք գլխավորում է Իսրայելի պաշտպանության բանակի նախկին ղեկավար Գադի Այզենկոտի «Յաշար» կուսակցությունը։ Կանխատեսումների համաձայն՝ երկու կողմն էլ կարող է չհավաքել կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ մեծամասնությունը, եթե նրանք հավատարիմ մնան նախընտրական խոստումներին և հրաժարվեն կառավարություն կազմել որոշ այլ քաղաքական ուժերի հետ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընտրություններից առաջ աջակցություն է հայտնել Նեթանյահուին։