Կացը հայտարարել է, որ Իսրայելն ընտրություններից առաջ Իրանի վրա հարձակվելու ծրագիր չունի

2 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելն ընտրություններից առաջ Իրանի վրա հարձակվելու ծրագիր չունի և հերքել է տարածված լուրերն այն մասին, թե Իրանի հարցով տարաձայություններ են եղել քաղաքական ղեկավարության և Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) միջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կացը գրել է X միկրոբլոգում։

«Իրանի հարցի շուրջ քաղաքական ղեկավարության և Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) միջև առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ։

Պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելուց ի վեր՝ վարչապետի, իմ և ԻՊԲ-ի միջև Իրանի հարցի շուրջ համակարգումը եղել է լիարժեք, ինչը հանգեցրել է Իսրայել Պետության անվտանգության համար աննախադեպ պատմական ձեռքբերումների»,- ասվում է գրառման մեջ։

Նա հավելել է. «Միանշանակ հայտարարում եմ, որ Իսրայելը մտադրություն չի ունեցել Իսրայելում ընտրություններից առաջ հարձակում սկսել Իրանի վրա․ մենք հստակեցրել ենք, որ եթե Իրանը հարձակվի Իսրայելի վրա, մենք կպատասխանենք մեծ ուժով, իսկ այս թեմայով տարածվող բոլոր լուրերն ամբողջովին կեղծ են»։

Ավելի վաղ իսրայելական «12-րդ ալիքը» հայտնել էր, որ վերջին օրերին վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրի միջև «աննախադեպ առճակատում» է տեղի ունեցել։ Պատճառը վարչապետի հրահանգն է՝ ձեռնարկելու ռազմական գործողություններ, ինչն, ըստ պաշտպանական գերատեսչության պաշտոնյաների, կարող է հանգեցնել ընտրություններից առաջ Իրանի հետ նոր առճակատման։

Հեռուստաալիքը, հղում անելով անանուն աղբյուրներին, հայտնել է, որ Զամիրը դեմ է եղել ռազմական գործողության իրականացմանը և պահանջել է լրացուցիչ քննարկումներ, ինչպես նաև Նեթանյահուից պահանջել է գործողության իրավական հիմնավորումը հաստատող փաստաթուղթ։

Հայերեն Русский

COP17-ի շրջանակում «Կանաչ գոտում» ներկայացվել է հայկական մշակույթը՝ ժողովրդական պարեր, VR տեխնոլոգիաներ, թանգարանային ծրագրեր

Եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը հաստատել է իր աշխատակարգը

COP17-ում մեկնարկել է բնությանը վնասող սուբսիդիաների վերափոխմանն ու դրական խթանների ընդլայնմանն ուղղված նախաձեռնություն

«Օպերա ակումբ»-ի տարածքը վերադարձվել է Ալ. Սպենդիարյանի անվան թատրոնին. հարթակը կծառայի մանկական և այլ ներկայացումների

ՀԵՑ-ը 2023 թ. նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավելի հարկ է վճարել ՀՀ պետբյուջե

Գազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավոր

ՀՀ վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարին

ՀԾԿՀ նախագահն Աթենքում մասնակցում է Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի ղեկավարների հանդիպմանը

Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկը կկարգավորվի լուսացուցային օբյեկտով

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում աճել է էբոլա վիրուսով վարակման դեպքերի թիվը