ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ
1 րոպեի ընթերցում
Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Անի Ավետիսյանը հանդիպել է Տանզանիայի Միացյալ Հանրապետության արտաքին գործերի և արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալ Ջեյմս Կինյասի Միլիայի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳՄԱ նախարարությունը։
Անի Ավետիսյանը և Ջեյմս Կինյասի Միլիանն անդրադարձել են Հայաստան-Տանզանիա երկկողմ օրակարգի ձևավորման կարևորությանը։ Քննարկվել են առևտրատնտեսական, զբոսաշրջության, տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների, կրթության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հաստատման հնարավորությունները: Երկուստեք կարևորվել է արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմի ներդրման հարցը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության առավել սերտացմանը և մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային արդի հիմնախնդիրների շուրջ: