1 րոպեի ընթերցում
Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ մասնակցելու COP17 համաժողովի շրջանակներում կայանալիք առաջնորդների գագաթնաժողովին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օդանավը վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում
Օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
COP17-ի շրջանակներում առաջնորդների գագաթնաժողովը կկայանա հոկտեմբերի 16-ին, իսկ բուն համաժողովը կմեկնարկի հոկտեմբերի 19-ից և կշարունակվի մինչև հոկտեմբերի 30-ը։