Եգիպտոսի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները և լարվածության թուլացման ուղիները

2 րոպեի ընթերցում

Եգիպտոսի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար դոկտոր Բադր Աբդ ալ-Ատտին հոկտեմբերի 13-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և տեղի ունեցող արագ զարգացումները, ինչպես նաև լարվածության թուլացման և ներկայիս սրացման զսպման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը։

Նախարարության պաշտոնական խոսնակ, դեսպան Նադիր Զաքին հայտարարել է, որ նախարար ալ-Ատտին հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է Սաուդյան Արաբիայի Թագավորության տարածքի դեմ ուղղված բոլոր հարձակումների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ այդ հարձակումների համար արդարացում չկա, և որ դրանք անընդունելի են։

Նա ընդգծել է տարածաշրջանային լարվածության թուլացման և զսպման կարևորությունը՝ հաշվի առնելով դրանց բացասական հետևանքները տարածաշրջանի և աշխարհի բոլոր երկրների անվտանգության և կայունության վրա։

Նախարարը նաև ընդգծել է քաղաքական և դիվանագիտական ​​լուծումներին առաջնահերթություն տալու և Իրանի ու Միացյալ Նահանգների միջև բանակցությունների ու երկխոսության ուղուն վերադառնալու կարևորությունը՝ որպես առկա վեճերը լուծելու և տարածաշրջանը հետագա սրացման ու անկայունության մեջ ընկղմվելու ռիսկերից զերծ պահելու միակ միջոց։

Հայերեն Русский

Նոյեմբերի 30-ի միջոցառումների անոնս

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետ. հաջորդ համերգն Աբու Դաբիում է

Իսպանիան գնում է ընտրությունների, ինչից հետո ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանով

Հայաստանի կինոգործիչների միությունն ամփոփեց 2022-2026 թվականներին կատարած աշխատանքը

Գերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվել

Ոսկեպարում էկոպարեկները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառային տարածքներ

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տնկվել է 150 ծառ և 200 թուփ, ներդրվել է ոռոգման նոր համակարգ

Հայաստանի մարզերից և Երևանից 50 երիտասարդական աշխատող ավարտել է վերապատրաստման ազգային ծրագիրը

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն աջակցել է Մատենադարանում պահվող եզակի ձեռագրերի պահպանության աշխատանքներին

Աֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով յոթ մարդ մահացել է, 97-ը՝ վիրավորվել