Գյումրիում ապամոնտաժվում են կրպակներն ու բացօթյա առևտրի տաղավարները

2 րոպեի ընթերցում

Գյումրիում ապամոնտաժվում են կրպակներն ու բացօթյա առևտրի տաղավարները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Գյումրիի համայնքապետարանից, ավտոկայանից դեպի Վարդանանց հրապարակ տանող ճանապարհահատվածի բարեկարգմանն ուղղված ապամոնտաժման աշխատանքներն ավարտվել են 3-4 օրում։ Աշխատանքներն իրականացվել են քաղաքապետարանի կոմունալ ծառայության տեխնիկայի ու բանվորների, ինչպես նաև ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժնի աշխատակիցների համատեղ ջանքերով։ Ապամոնտաժման աշխատանքներն ընդգրկել են նշված ճանապարհահատվածի՝ մինչև Տերյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածի աջ մայթը, որտեղ տեղակայված էին կրպակներ, կոշիկի և բջջային հեռախոսների վերանորոգման կետեր ու այլ տաղավարներ։

Տարածքից հեռացվել է շուրջ 20 կրպակ։ Դրանց մի մասն այլևս չէր շահագործվում, գտնվում էր հնամաշ վիճակում և չէր համապատասխանում քաղաքի բարեկարգ միջավայրին ներկայացվող պահանջներին։ Ապամոնտաժումից հետո տարածքը մաքրվել է քաղաքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցների կողմից։ Մայթերը մաքրվել են շինությունների մնացորդներից և աղբից։

Ներկայումս ճանապարհահատվածում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Դրանց ավարտից հետո տարածքում կձևավորվեն բարեկարգ մայթեր՝ ազատված հնամաշ կրպակներից և բացօթյա առևտրի տաղավարներից։

«Նման աշխատանքները շարունակական բնույթ են կրելու։ Հետագայում ապօրինի կամ քաղաքային միջավայրին չհամապատասխանող կրպակների ապամոնտաժման աշխատանքներ կիրականացվեն նաև Գյումրիի այլ հատվածներում»,-նշեցին Գյումրիի համայնքապետարանից։

Հայերեն

Ֆրանսիան Ռուսաստանի կողմից էներգետիկ հրադադարը հարգելու որևէ նշան չի տեսել. Մակրոն

Ստորագրվել է Հավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ հուշագիր

Այս պահի դրությամբ Հայաստանը պատրաստ չէ դառնալ ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու մասին

Բուլղարիայի ԱԺ նախագահը հայտարարել է, որ երկիրը երբեք չպետք է կասկածի իր եվրոպական ուղղվածության հարցում. BTA

Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ. Քաղաքաշինության կոմիտե

Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգը

Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա

Հրազդանի կիրճին պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհելու հարցը կքննարկվի ավագանու նիստում

Հայաստանի ռազմավարական նպատակը ժողովրդի համար այլընտրանքներ ստեղծելն է․ Փաշինյանը՝ ԵՄ անդամակցության մասին