Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում տեղադրվել է պատմական իրադարձություններն ազդարարող հուշաքար

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի պատին ամրացվել է պատմական իրադարձություններն ազդարարող հուշաքար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, հուշաքարը հավերժացնում է դպրոցի պատմամշակութային նշանակությունը։ Ըստ պատմական տեղեկությունների՝ 1918 և 1921 թվականներին դպրոցում ելույթ են ունեցել հայ ականավոր զորավարներ Անդրանիկ Օզանյանը և Գարեգին Նժդեհը։

Միջոցառման ընթացքում ներկայացվել են պատմական իրադարձություններ, հայ զորավարների գործունեությանն ու ելույթներին վերաբերող դրվագներ։

Հանդիսավոր արարողությունն ուղեկցվել է  նաև արվեստի դպրոցի տարբեր բաժինների սաների գեղարվեստական կատարումներով։

Հուշաքարի բացման պատիվը վերապահվել է Գավառի պետական համալսարանի ուսանող, բանաստեղծուհի Միլենա Դարբինյանին։

Հուշաքարի բացման արարողությանը մասնակցել են  Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Բոշյանը, Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Քրիստինե Բադեյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ և բնակիչներ։

«Այս նախաձեռնության հեղինակը Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանն է, ում անունից  ջերմորեն շնորհավորում եմ միջոցառման մասնակիցներին։ Հուշաքարի բացումը ոչ միայն պատմական հիշողության վերարժևորման և այն սերունդներին փոխանցելու կարևոր քայլ է, այլև նպաստում է Գավառ քաղաքի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը։ Նմանօրինակ նախաձեռնությունները համայնքապետարանի կողմից կրելու են շարունակական բնույթ»,-նշել է Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը։

Հայերեն

Երևանում Աբովյան փողոցի մի հատվածում երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

Օլիմպիական չեմպիոն Էլեն Բունիաթյանցը կգլխավոր Հայաստանի բասկետբոլի կանանց Մ20 տարեկանների ընտրանին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին

Պեսկովն արձագանքել է Ուկրաինայում հակամարտությունը չընդլայնելու Թրամփի կոչին

ԱրարատԲանկը համագործակցություն է հաստատել ամերիկյան Anchorage Digital Bank թվային բանկի հետ

ՀՀ խորհրդարանում քննարկվել են Շվեյցարիայի հետ համագործակցության հեռանկարները

Կառավարությունը 141.6 մլն դրամ կհատկացնի գիտական ենթակառուցվածքների զարգացմանն ու գիտական սարքի ձեռքբերմանը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ավստրիայի դեսպանին

Կոբախիձեն կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանը

Էրբիլում ցույց է տեղի ունեցել Իրաքի վարչապետի որոշման դեմ՝ զորքեր տեղակայել Քրդստանի սահմաններին