Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է նախագահական ընտրություններ անցկացնել, եթե Ռուսաստանը համաձայնի 60-օրյա ամբողջական հրադադարի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զելենսկին այդ մասին ասել է ABC News-ին տված հարցազրույցում՝ արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե Ուկրաինային նոր առաջնորդ  է անհրաժեշտ, որը կկարողանա համաձայնության հասնել  Ռուսաստանի հետ։

«Ես գիտեմ, որ Պուտինը շատ կցանկանար, որպեսի Ուկրաինայի նախագահը փոխվի, ես դա հասկանում եմ։ Եվ, եթե նախագահ Թրամփը իսկապես ցանկանում է, որ ընտրությունների միջոցով ինչ-որ փոփոխություններ լինեն, խնդրեմ, թող Պուտինին ասի, որ երկու ամիս ամբողջական հրադադար ապահովի, և մենք կկազմակերպենք ընտրություններ։ Իհարկե, մենք պատրաստ կլինենք Ուկրաինայի ժողովրդի ցանկացած ընտրության։

Զելենսկին նաև նշել է, որ երկրի համար այս կամ այն առաջնորդին ընտրելն Ուկրաինայի ժողովրդի գործն է։

«Մենք պատերազմական իրավիճակում ենք, և ընտրություններ անցկացնելը բարդ է ոչ միայն անվտանգության հարցերի պատճառով, այլ նաև այն պատճառով, որ դա հակասում է մեր օրենսդրությանը, մեր Սահմանադրությանը։ Գլխավոր հարցը դրա համար անվտանգության անհրաժեշտ ենթակառուցվածքի առկայությունն է, որպեսզի մարդիկ քվեարկելու հնարավորություն ունենան»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Հայերեն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել