Երևանում անցկացվող «Նորաձևության շաբաթ 2026»-ի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է «Պոլիմոդա Իտալիա»-ի ղեկավարին

3 րոպեի ընթերցում

Երևանում անցկացվում է «Նորաձևության շաբաթ 2026» ծրագիրը՝ «Վարդագույն քաղաք Երևան» խորագրի ներքո։ Ծրագրի շրջանակում Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվել է նաև «Fashion Scout Armenia 2026» երիտասարդ դիզայներների մրցանակաբաշխությունը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Պոլիմոդա Իտալիա» կազմակերպության ղեկավար Մասսիմիլիանո Ջիորնետիի գլխավորած պատվիրակությանը:

Ժաննա Անդրեասյանը ներկաներին շնորհավորել է ծրագրի պաշտոնական բացման առիթով, որը կայացել է հոկտեմբերի 8-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում՝ «Հին աստվածներ. Էրեբունիից մինչև ժամանակակից Երևան» հատուկ ցուցահանդեսի բացմամբ:

«Մենք շատ ենք կարևորում այս համագործակցությունը, հատկապես՝ ստեղծարար արդյունաբերության զարգացման տեսանկյունից»,- ասել է նախարարը՝ ընդգծելով նաև կրթական բաղադրիչի իրականացման հնարավորությունը:

Ժաննա Անդրեասյանն, անդրադառնալով նախարարության աջակցությամբ իրականացվող «Fashion Scout Armenia» մրցույթին, նշել է, որ այն հայ երիտասարդ դիզայներների համար միջազգային հարթակներում նոր հնարավորություններ է ստեղծում՝ խրախուսելով ստեղծարարությունն ու նորարարությունը: Մրցույթին ներկայացվել է 75 հայտ, ցուցադրվել է 8-ը, որոնցից ընտրվել է 3 հաղթող:

Մասսիմիլիանո Ջիորնետին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ ընդգծելով՝ նորաձևությունը միայն դիզայն չէ, այն և՛ մշակույթ է, և՛ ժառանգություն, և՛ ինքնություն:

Հանդիպմանը կողմերը քննարկել են ԿԳՄՍ նախարարության և «Պոլիմոդայի»  համագործակցությամբ կրթական ծրագիր իրականացնելու ձևաչափը, այն Հայաստանի մի քանի բուհերում ներդնելու հնարավորությունները: Հատկապես կարևորվել է կրթական ծրագրում մշակութային ժառանգության բաղադրիչի շեշտադրումը: Այս համատեքստում քննարկվել են Հայաստանի ստեղծարար երիտասարդների ներգրավմամբ զարդերի արտադրությանը, աշխատաշուկայի հետ կապերի ամրապնդմանը, ձեռներեցության խթանմանն ուղղված հեռանկարները: Կողմերը նախանշել են ճանապարհային քարտեզի անհրաժեշտությունն ու հնարավոր համագործակցության ձևաչափը, մասնավորապես՝ հուշագրի տեսքով:

 

Հայերեն English

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար

Ռուսական լրատվամիջոցը հայտնում է Թուրքմենստանում Փաշինյանի, Պուտինի ու Ալիևի հանդիպման մասին

Բրիտանական խորհուրդը և ԿԳՄՍՆ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Գնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներին

«Գորիս» տարածքային բաժնի օպերատիվ ծառայողները կանխել են արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին

ԵՄ արտահանվող հայկական ապրանքների համար արտոնյալ ռեժիմը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 10-ին

ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնք

Նոյեմբերից կմեկնարկեն դեպի ԱՄԷ գյուղմթերքի կանոնավոր չարթերային բեռնափոխադրումները

Հոկտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

ՊՎԾ-ն բացահայտել է գոյություն չունեցող կազմակերպությունների մասնակցությամբ 3,2 մլրդ դրամի գնման ընթացակարգերի խափանման դեպքեր