ՀՀ կառավարությունը 813 մլն 386 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքում իրականացված ծրագրերի համար

2 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 8-ի հերթական նիստում որոշում է կայացվել Գեղարքունիքի մարզի երկու սուբվենցիոն ծրագրերի, ինչպես նաև մարզով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների միջին նորոգման աշխատանքների համար հատկացնել 813 միլիոն 386 հազար դրամ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, 40 միլիոն 799.8 հազար դրամ հատկացվել է Ճամբարակ քաղաքի Կոմիտաս փողոցից մինչև Վ. Տերյան փողոց ընկած հատվածի, Ճամբարակի համայնքապետարանի հարակից և սպասարկող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ համար։ 44 միլիոն 546.4 հազար դրամ հատկացվել է  Մարտունի քաղաքի Մխիթար Հերացի փողոցի  սալիկապատ մայթերի կառուցման ծրագրի  իրականացման  համար։

107 միլիոն 640 հազար դրամ հատկացվել է Ծովագյուղից դեպի Դիլիջանի թունել ընկած 6,1 կիլոմետր հանրապետական նշանակության ճանապարհի միջին նորոգման աշխատանքների համար։

333  միլիոն դրամ հատկացվել է  Մ-10 Լճափ-Հայրավանք 7,6 կիլոմետր միջպետական նշանակության ճանապարհի միջին նորոգման աշխատանքների համար։

287 միլիոն 400 հազար դրամ հատկացվել է Ծովագյուղից-Սեմյոնովկա 2 կիլոմետր միջպետական նշանակության ճանապարհի միջին նորոգման աշխատանքների համար:

Հայերեն

Մոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համար

Արարատ Միրզոյանն ու Հաքան Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր

ՀՀ ԱԱԾ-ն հերքում է Սյունիքի գյուղերից մեկում երեք ադրբեջանցիների հայտնվելու մասին լուրերը

Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվել

Նոր հնարավորություններ՝ օրինապահ հարկ վճարողների համար. վերանայվել են հավաստագրի տրամադրման չափանիշներն ու ներդրվել նոր կարգավորումներ

Մերձբալթյան երկրներն առաջարկել են արգելել ռուսական հացահատիկի տարանցումը Եվրամիության տարածքով

Newmag հրատարակչության «Ֆրանկոֆեստ» գրական փառատոնը Երևանում կհյուրընկալի անվանի հեղինակների

Տարեսկզբից ի վեր Ամերիկայի երկրներում հայտնաբերվել է կարմրուկի շուրջ 55 800 դեպք

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 09/10/26

Ասիական ինդեքսները նվազել են - 09/10/26