1 րոպեի ընթերցում
Ուզբեկստանը ԱՊՀ-ի հաջորդ նախագահող երկիրը կդառնա 2027 թվականից սկսած, հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Այսօր որոշում է ընդունվել, որ հաջորդ տարվա հունվարի 1-ից ԱՊՀ-ում նախագահության էստաֆետը փոխանցվի Ուզբեկստանին։ Կցանկանայի Շավքաթ Միրոմոնի Միրզիյոևին հաջողություններ մաղթել այս կարևոր առաքելության գործում», - ասել է Պուտինը ԱՊՀ երկրների առաջնորդների՝ նեղ կազմով հանդիպման ժամանակ։
Նա Ուզբեկստանի նախագահին հավաստիացրել է, որ «ուզբեկ բարեկամները կարող են ամեն տեսակի աջակցություն ակնկալել Ռուսաստանի կողմից»։