Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի սպորտի նախարար Շալվա Գոգոլաձեի հետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի սպորտի նախարար Շալվա Գոգոլաձեի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության շարունակականությունն ու փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները՝ մասնավորապես համատեղ մարզական հավաքների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խոշոր մարզական միջոցառումների կազմակերպման ուղղությամբ։

Շալվա Գոգոլաձեն նշել է, որ Հայաստանից հրավեր է ստացել մասնակցելու 2027 թ. կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերին և պատրաստակամություն է հայտնել քննարկելու Վրաստանի մասնակցության հետ կապված հարցերը։ 

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Վրաստանի մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի խաղերին՝ նշելով, որ նմանօրինակ միջոցառումները կարևոր հարթակ են ինչպես մարզական համագործակցության զարգացման, այնպես էլ երկու երկրների երիտասարդների միջև կապերի ամրապնդման և բարեկամական հարաբերությունների ընդլայնման համար։

Կողմերը կարևորել են նաև Ֆուտբոլի մինչև 20 տարեկանների 2029 թվականի աշխարհի առաջնության համատեղ հյուրընկալումը՝ ընդգծելով, որ այն Հայաստանի և Վրաստանի համար ոչ միայն խոշոր մարզական իրադարձություն է, այլև համագործակցության խթանման, փորձի փոխանակման և տարածաշրջանային գործընկերության ամրապնդման կարևոր հնարավորություն։

Հանդիպման ավարտին նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Հայերեն English Español 中文

ԱՄՆ-ում մահապատժի անհաջող իրականացումից հետո ուշքի եկած Քրիստա Փայքը «զայրացած և շփոթված» է

ՀՀ վարչապետը Խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումն է համարում իշխող ուժի առաքելությունը

ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ պաշտոնապես հանդիպում նախատեսված չէ. Փաշինյան

Երեխայի ծննդյան դեպքում հիփոթեքի մարման աջակցությունը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ․ Թորոսյան

ՀՀ-ն արդեն եղել է նման իրավիճակում, երբ ՀԱՊԿ-ն իր պարտականությունները չի կատարել. Փաշինյանն արձագանքեց Մեդվեդևի հայտարարությանը

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումները վերսկսելու հնարավորությունը․ Reuters

Կառավարությունը երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրին կհատկացնի լրացուցիչ 500 միլիոն դրամ

ՀՀ կառավարությունը 176,1 կմ ճանապարհների միջին նորոգմանը կհատկացնի շուրջ 8,9 մլրդ դրամ

Հութիները հայտնել են սաուդական ուժերին պատկանող թուրքական Bayraktar խոցելու մասին

Կառավարությունը 23 սուբվենցիոն ծրագրի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 1,15 մլրդ դրամ